Դուպլեքս սկանավորում

Դուպլեքս հետազոտությունը, հանդիսանալով ախտորոշման առավել երիտասարդ մեթոդներից, շնորհիվ  ծավալային վիզուալիզացիայի նորագույն 4D հնարավորության, լայն հորիզոններ բացեց ախտորոշման բնագավառում՝ կարճ ժամանակահատվածում դասվելով ժամանակակից բժշկության կարևորագույն գործիքների շարքին և  հնարավորություն տվեց ախտորոշել այնպիսի հիվանդություններ, որոնք նախկինում հաճախ անտեսվում էին: Մեթոդի  հաջողության գրավականը, մասնագիտական հմտություններից զատ, պայմանավորված է նաև կիրառվող սարքավորման բնութագրից: «Սլավմեդ»  բժշկական կենտրոնում կիրառվող դուպլեքս սկանավորման նորագույն սարքավորումն այն եզակիներից է, որը հնարավորություն է տալիս հետազոտել անոթներում տեղի ունեցող նույնիսկ ամենաչնչին փոփոխությունները: Դուպլեքս սկանավորումն իր մեջ ներառում է ինչպես գունային դոպլեր նկարահանում, այնպես էլ սպեկտրալ դոպլեր վերլուծություն: Ախտորոշման այս մեթոդի հիմնական առավելությունների շարքին են դասվում դրա բարձր զգայունությունը, ոչ ինվազիվությունն ու կրկնակի հետազոտությունների հնարավորությունը: Մեթոդն անփոխարինելի է ինչպես նյարդաբանական, այնպես էլ անոթային խնդիրների վաղաժամ հայտնաբերման ժամանակ: Անոթների ոչ ինվազիվ հետազոտման այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել արյան շրջանառության ցուցանիշները, երակային և զարկերակային անոթների անցանելիությունը, նեղացումների աստիճանները, անոթների պատի վիճակը, անոթներում թրոմբի առկայությունը և այլն:

Տվյալ հետազոտությունն իր տեսակով բացարձակապես անվտանգ է և անցավ, քանի որ կիրառվող սարքավորումը չի ենթադրում իոնացնող՝ ռենտգեն ճառագայթներ, այդ պատճառով հետազոտվողի՝ ճառագայթվելու հավանականությունն իսպառ բացակայում է: Հետազոտության տևողությունը 15-30 րոպե է, իսկ  հետազոտության պատասխանը տրամադրվում է ավարտից անմիջապես հետո:

 

Պարանոցի անոթների «էքստրակրանիալ» դուպլեքս հետազոտության ցուցումներն են`

-ուղեղային արյան շրջանառության սուր անբավարարություն,

-ինսուլտներ,

-գլխացավ,

-աղմուկ ականջներում,

-գլխապտույտ,

-գիտակցության խանգարումներ,

-վերջույթների միակողմանի թմրածության զգացումներ,

-խոսքի խանգարումներ,

-արյան մեջ խոլեստերինի, տրիգլիցերիդների բարձր մակարդակ,

-պարանոցի շրջանում պուլսացող գոյացության առկայություն,

-ստորին վերջույթների անոթների, սրտի կորոնար անոթների աթերոսկլերոզ,

-ինֆարկտ,

-շաքարային դիաբետ,

– երիկամային քրոնիկ անբավարարություն,

-պարանոցի շրջանի երկարատև անհասկանալի ցավեր,

-անոթային վիրահատություններ,

-պրոֆիլակտիկ նպատակով:

 

Վերին և ստորին վերջույթների դուպլեքս հետազոտության ցուցումներն են՝

-վերջույթների սուր կամ քրոնիկ այտուցներ,

-ոտքի վրա առաջացած երակների ուղղությամբ անհասկանալի կարմիր, ցավոտ օջախներ,

-մկանային ցավեր սրունքներում,

-ոտքի վրա երևացող լայնացած երակներ,

-ոտքի տարբեր հատվածներում շոշափվող գոյացություններ,

-քայլելու ժամանակ սրունքի կամ ազդրերի շրջանում առաջացող ցավեր,

-շաքարային դիաբետի առկայության դեպքում անոթների ախտահարման աստիճանը գնահատելու համար,

-անոթային վիրահատություններից  կամ անոթների վրա կատարած միջամտություններից հետո:

Որովայնի անոթների դուպլեքս հետազոտության ցուցումներն են՝

-զարկերակային ճնշման բարձրացում կամ իջեցում,

-ծխող, 55 տարեկանից բարձր տղամարդիկ,

-որովայնում անհայտ ծագման ցավերի առկայություն,

-անցողիկ կաղության առաջացում,

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211,  բջջ. +374(95) 322211

Հետադարձ կապ՝ info@slavmed.am