Էնդոսկոպիկ հետազոտություններ

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի էնդոսկոպիայի բաժանմունքը, հագեցած լինելով ժամանակակից բժշկության վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, ծավալում է բազմապրոֆիլ գործունեություն: Իրականացվում են ոչ միայն էնդոսկոպիկ ախտորոշիչ և բուժական միջամտություններ աղեստամոքսային տրակտի, շնչառական, կրծքավանդակի և որովայնի խոռոչի օրգանների ախտաբանությունների ժամանակ, այլ նաև էնդոսկոպիկ վիրահատություններ: Անհրաժեշտության դեպքում հետազոտությունները կատարվում են բիոպսիայի, քրոմոսկոպիայի իրականացմամբ, ինչպես նաև Helicobacter pylory հետազոտությամբ: Իրականացվում են նաև հյուսվածքների իմունաբջջաքիմիական և իմունահյուսվածաքիմիական հետազոտություններ, որոնք բարորակ և չարորակ գոյացությունների ախտորոշման ժամանակ անփոխարինելի են: Ախտորոշիչ գործողություններից զատ կենտրոնում իրականացվում է նաև անհետաձգելի և պլանային էնդոսկոպիկ վիրահատություններ՝ ողջ ծավալով:

 էնդոսկոպիայի բաժանմունքում իրականացվում են հետևյալ հետազոտությունները ՝

Էզոֆագոսկոպիա

Էզոֆագոգաստրոսկոպիա

էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա

Ռեկտոսիգմոիդոսկոպիա

Կոլոնոսկոպիա

Գաստրոսկոպիա

Էնտերոսկոպիա

Էնդոսկոպիայի ժամանակ կատարվող միջամտություններն են՝

-բիոպսիա,

-հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori) բակտերիակրության որոշում,

-արյունահոսությունների դադարեցում տարբեր եղանակներով,

-օտար մարմինների հեռացում,

-պոլիպների և վաղաժամ հայտնաբերված այլ ուռուցքների հեռացում,

-0,3 սմ-ից մեծ պոլիպների հեռացում,

-կերակրափողի վարիկոզ լայնացած երակների էլաստիկ լիգավորում,

-ստամոքս-աղիքային համակարգի ուռուցքների ժամանակ կերակրափողի, ստամոքսաելքի, հաստ աղու ստենտավորում,

-լեղուղիների ստենտավորում՝ ուռուցքների ժամանակ, ինչպես պլաստիկ, այնպես էլ մետաղական ստենտերով,

-էնդոսկոպիկ եղանակով քարերի հեռացում:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211

Հետադարձ կապ՝ info@slavmed.am