Ակնաբուժական բաժանմունք

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի ակնաբուժության բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող վերջին սերնդի լավագույն սարքավորումներով: Բաժանմունքում պարբերաբար նորացվում և համալրվում է կիրառվող սարքավորումների թիվը, ներդրվում են ինչպես համաշխարհային ճանաչում ունեցող, այնպես էլ հեղինակային մեթոդներ, որոնք ակնաբույժներին հնարավորություն են տալիս առօրյա աշխատանքում իրականացնել բուժման առավել արդյունավետ և նվազ ինվազիվ միջամտություններ: Բաժանմունքի մասնագետների բարձր որակավորումն ու փորձառությունն այս ոլորտում թույլ են տալիս իրականացնել նույնիսկ ամենաբարդ ակնաբուժական միջամտությունները, որոնց թվում են` կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիան, թափանցող և անթափանց գլաուկոմայի վիրահատությունները՝ շունտերի կիրառմամբ, կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի բուժումը, կերատոկոնուսի բուժումը (քրոսլինքինգ), ռեֆրակցիոն վիրաբուժությունը և այլն: «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ակնաբուժության բաժանմունքի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, իրենց զեկույցներով մասնակցում են հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների:

Բաժանմունքում իրականացվում են վիրահատությունների և միջամտությունների հետևյալ տեսակները՝

-կատարակտի ֆակոէմուլսիֆիկացում,

-գլաուկոմայի վիրաբուժություն,

-տեսողական օրգանների վնասվածքների դեպքում վերականգնողական վիրահատություններ,

-պլաստիկ վերականգնողական միջամտություններ,

-կատարակտի վիրաբուժություն,

-գլաուկոմայի վիրաբուժություն,

-ռեֆրակցիոն վիրաբուժություն,

-օկուլոպլաստիկա,

-վիտրեօրիենտալ վիրաբուժություն,

-օֆտալմոօնկոլոգիա,

-բորբոքային դեգեներատիվ հիվանդությունների բուժում:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211

Հետադարձ կապ՝ info@slavmed.am