Գինեկոլոգիական բաժանմունք

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս մասնագետներին իրականացնել գինեկոլոգիական լրջագույն վիրահատություններ ինչպես հեշտոցային և լապարատոմիկ, այնպես էլ էնդոսկոպիկ և լապարասկոպիկ եղանակներով: Բաժանմունքում պարբերաբար նորացվում և համալրվում է կիրառվող սարքավորումների թիվը, ներդրվում են ինչպես համաշխարհային ճանաչում ունեցող, այնպես էլ հեղինակային մեթոդներ, որոնք մանկաբարձ-գինեկոլոգներին հնարավորություն են տալիս առօրյա աշխատանքում իրականացնել կանանց սեռական օրգանների հետ կապված բուժման առավել արդյունավետ և նվազ ինվազիվ միջամտություններ` հիվանդությունների ցանկացած բարդութան վիրահատություններ, կոնսերվատիվ բուժման ժամանակակից մեթոդներ: «Սլավմեդ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, իրենց զեկույցներով մասնակցում են հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների:

Բաժանմունքում իրականացվում են վիրահատությունների հետևյալ տեսակները՝
– Արգանդի միոմատոզ հանգույցների հեռացում
– Արգանդի զարգացման դեֆեկտների վերացում
– Արգանդի վզիկի մասնակի կամ ամբողջական հեռացում
– Արգանդի հեռացում հեշտոցային ճանապարհով
– Ձվարանների և արգանդափողերի վիրահատություններ
– Սթրեսային անմիզապահության շտկում
– Արգանդի արտանկման վիրահատություններ
– Շեքի հետծննդաբերական պատռվածքների վերականգնում
– Արտաքին սեռական օրգանների կիստաների և թարախակույտերի հեռացում

 

Բաժանմունքում իրականացվում է հետևյալ ախտաբանություններով հիվանդների հետազոտություն և բուժում
-Սեռական օրգանների էնդոմետրիոզ
-Սեռական օրգանների բարորակ և չարորակ նորագոյացություններ
-Կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ
-Արգանդի միոմա
-Էնդոմետրիումի պոլիպներ
-Կոնքային քրոնիկական ցավեր
Վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ՝
– Անպտղություն
– Սովորույթային վիժումներ
– Փողերի անանցանելիություն
-Սկլերոկիստոզային ձվարանների համախտանիշ
-Կանանց սեռական օրգանների զարգացման արատներ
 Արգանդի արտանկում
 Հեշտոցի պատերի իջեցում
 Սթրեսային անմիզապահություն

Ախտորոշիչ գինեկոլոգիան հնարավորություն է տալիս վաղ փուլերում հայտնաբերել գինեկոլոգիական հիվանդությունները, պարզել անպտղության պատճառները:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211
Հետադարձ կապ՝ info@slavmed.am