Ծննդատուն

ԵՄասնագետների կողմից կիրառվող ժամանակակից բժշկության նոր մոտեցումները հնարավորոթյուն են տալիս բարձր ռիսկի հղիների ծննդաբերության վարման ընթացքում խուսափել մանկաբարձական տարբեր բարդություններից։

Գործելով 2014 թվականից` «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատունն արձանագրել է ծննդօգնության բավականին լուրջ ցուցանիշ: Ծննդատունն առաջարկում է  հղիների խնամքի ու հարմարավետ կացության համար լավագույն պայմանները՝ ծնարանային անհատական սրահներ, ծննդաբերության ժամանակ ամուսնու ներկայության հնարավորություն, հետծննդյան հիվանդասենյակներում մոր և մանկան համատեղ կացության լավագույն պայմաններ, երեքանգամյա անհրաժեշտ սնունդ և իհարկե հարազատների անվճար այցելություններ: Ծննդատանը կիրառվում է մոր և մանկան համատեղ կեցության մեթոդը, որն ամբողջ աշխարհում համարվում է հետծննդյան սթրեսը նվազեցնող ամենաբարենպաստ մեթոդը: Ծննդատանը կիրառվում են ընդհանուր և ռեգիոնար անզգայացման ժամանակակից բոլոր եղանակները, որի նպատակը ցավ ենթադրող բժշկական միջամտություններից (կեսարյան հատում, հետծննդյան շրջանի պատռվածքներ, բնական ուղիներով ծննդաբերություն և այլն) և սթրեսից գինեկոլոգիական հիվանդներին, հղիներին, ծննդկաններին պաշպանելն է, շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով պլանային և անհետաձգելի միջամտությունների ժամանակ համալիր բուժօգնության սկզբունքն ապահովելը: Ծննդատանը ցավազրկման մեթոդի ընտրությունը կատարվում է յուրաքանչյուր դեպքի համար անհատապես՝ բժիշկ-անեսթեզիոլոգի և մանկաբարձ-գինեկոլոգի փախադարձ համաձայնությամբ: Ծննդատանը հղին հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրել բժշկին, որը կվարի ամբողջ հղիության ընթացքը՝ սկսած հղիությունից, մինչև ծննդաբերություն և հետծննդյան շրջան:  Կենտրոնում ծննդաբերած կինը ծննդաբերությունից հետո 42 օրվա ընթացքում  ցանկացած խնդրով կարող է դիմել կենտրոն և ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն անկախ նրանից՝ խնդիրները կապված են զուտ մանկաբարձության, թե այլ օրգանների պաթոլոգիաների հետ:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում անվճար ծննդօգնություն ստանալու իրավունք ունի ՀՀ քաղաքացի հանդիսացող, Երևան քաղաքում բնակվող և ծննդօգնության պետական հավաստագիր ունեցող յուրաքանչյուր կին:  Կանանց խորհրդատվությունն իրականացնում է Առողջապահության նախարարության սահմանած չափորոշիչներին ու միջազգային նորմերին համապատասխան: Ծննդատան մանկաբարձ- գինեկոլոգները խստորեն հետևում են ԱՆ կողմից սահմանված հղիության վարման խստապահանջ չափորոշիչներին` հետամուտ լինելով անհրաժեշտ բոլոր գործիքային և լաբորատոր հետազոտությունների ճշգրիտ իրականացմանը` ինչպես պետպատվերի փաթեթի շրջանակներում տեղ գտած միջամտությունները, այնպես էլ այդ շրջանակից դուրս անհրաժեշտ բոլոր հետազոտություններն ու սկրինինգները: Ցանկության դեպքում հղիներին հետադարձ կապի միջոցով հիշեցվում է նաև պարտադիր այցելության օրերը՝ անցանկալի բարդություններից խուսափելու համար:

Կենտրոնի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, իրենց զեկույցներով մասնակցում են հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների:

Ծննդատան կազմի մեջ են`

Մանկաբարձական բաժանմունքը

-ծնարան

-հետծննդյան բաժանմունք

-հղիների պաթոլոգիայի բաժանմունք

-անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Նորածնային բաժանմունքը

-նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Կանանց  կոնսուլտացիան

Գինեկոլոգիական բաժանմունքը

Մանկաբարձական բաժանմունքը

Ծննդատանը գործում են մանկաբարձական, հղիության, ախտաբանության, գինեկոլոգիական, նորածնային, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքները, կանանց խորհրդատվությունը, ախտորոշիչ բաժանմունքը:

Ծննդաբերության այցելելիս անհրաժեշտ է հետևյալ պարագաների և փաստաթղթերի առկայությունը՝

Անհրաժեշտ փաստաթղթեր՝

-անձնագիր,

-սերտիֆիկատ,

-փոխանակման քարտ,

-ամուսնության վկայական,

-անալիզների արդյունքներով լրացված քարտ,

-ՁԻԱՀ-ի անալիզ,

-ուլտրաձայնային հետազոտության արդյունքներ:

Ծննդկանի համար անհրաժեշտ են՝

-ստերիլ տակաշորեր,

-խալաթ, գիշերանոց, հողաթափեր, ատամի մածուկ,  ատամի խոզանակ , սրբիչներ,

-բջջային հեռախոս:

Նորածնի համար անհրաժեշտ են՝

-մանկական տակդիրներ,

-թաց մանկական անձեռոցիկներ,

-նորածնի հագուստ՝  լվացված վիճակում,

-մանկական ծածկոց,

-մանկական  ծծակ:

 

Բժշկական կենտրոնի կողմից տրամադրվում է՝

-երեքանգամյա լիարժեք սնունդ,

-անկողնային և հիգիենայի պարագաներ:

Հարազատների սեսակցության ժամեր՝

Ամեն օր՝ 17:00-ից մինչև 20:00

Ծննդկանին այցելելիս տեսակցության ժամանած անձանց թիվը չպետք է գերազանցի 2-ը:

Ծննդատանն արգելվում է ՝

-մինչև 15 տարեկան երեխաների մուտքը,

-ոչ սթափ վիճակում գտնվող մարդկանց մուտքը,

-ծննդկանին այցելելիս ծաղիկներ, փուչիկներ և փափուկ խաղալիքներ ծննդատուն բերելը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝  հետադարձ կապի միջոցով:

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211

Հետադարձ կապ՝ info@slavmed.am