Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության բաժանմունք

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս մասնագետներին իրականացնել լրջագույն վիրահատություններ ինչպես էսթետիկ վիրաբուժության, այնպես էլ վերակառուցողական և վերականգնողական: Բաժանմունքում պարբերաբար նորացվում և համալրվում է սարքավորումների թիվը, ներդրվում են ինչպես համաշխարհային ճանաչում ունեցող, այնպես էլ հեղինակային վիրաբուժական մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս վիրաբույժներին առօրյա աշխատանքում իրականացնել բուժման առավել արդյունավետ և նվազ ինվազիվ միջամտություններ: Բաժանմունքի մասնագետների բարձր որակավորումն ու փորձառությունն այս ոլորտում թույլ են տալիս իրականացնել նույնիսկ ամենաբարդ վիրահատական միջամտությունները՝ հնարավորություն տալով բուժայցելուներին շտկել մարմնի յուրաքանչյուր հատված: «Սլավմեդ»  բժշկական կենտրոնի  պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, իրենց զեկույցներով մասնակցում են հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների:

Բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունները վերականգնողական և էսթետիկ վիրահատություններն են:

Բաժանմունքում իրականացվում են վերականգնողական, վերակառուցողական վիրահատությունների հետևյալ տեսակները՝

-նյարդերի և անոթների միկրովիրաբուժական վերականգնում,

-վերջույթների բնածին արատների շտկում, վերականգնում,

-վերականգնողական վիրաբուժություն,

-հիպերտրոֆիկ և կելոիդ սպիների բուժում,

-անոթային ուռուցքների (մալֆորմացիաների) վիրաբուժական և սկլերոթերապևտիկ բուժում,

– մաստէկտոմիայից հետո կրծքի վերականգնում,

-հոդերի սպիական, ջլային, մկանային և նյարդածին կոնտրակտուրաների բուժում,

-դաստակի և ոտնաթաթի վիրաբուժություն,

-անդամահատված վերջույթների վերապատվաստում,

-մաշկի պլաստիկա,

-բազկային հյուսվածքների վիրահատական բուժում,

-կոմպրեսիոն նեյրոպաթիաների բուժում,

-ռևմատոիդ դաստակի վիրաբուժական ռեաբիլիտացիա,

-օստեոմիելիտի բուժում՝ անոթավորված լաթերով,

-Ազատ և կղզյակային լաթերի փոխպատվաստում:

 

Բաժանմունքում իրականացվում են էսթետիկ վիրահատությունների և միջամտությունների հետևյալ տեսակները՝

-մամոպլաստիկա՝ կրծքագեղձերի ձևի և չափսերի փոփոխություններ իմպլանտատների միջոցով,

-կրծքերի ձգում

-հոնքերի բարձրացում

-բլեֆառոպլաստիկա՝ կոպերի պլաստիկա

-դեմքի և պարանոցի մաշկի ձգում

-շրթունքների պլաստիկա

-ատոպլաստիկա՝ ականջախեցիների ձևի և չափի փոփոխում

-ռինոպլաստիկա՝ քթի ձևի փոփոխում

-սեպտոմպլաստիկա՝ միջնապատի խնդիրների շտկում

-աբդոմինոպլաստիկա՝ որովայնի առաջնային պատի ճարպային հատվածի հեռացում

-բազուկների և ազդրերի պլաստիկա

-լիպոսակցիա՝ Ճարպային կուտակումների ոչ վիրահատական հեռացում

-լիպոֆիլինգ՝ կորցրած ծավալների վերականգնում սեփական ճարպի միջոցով

-նստատեղի ձևի և չափսերի փոփոխություններ իմպլանտատների միջոցով

-ուրվագծային պլաստիկա, տարիքային փոփոխությունների շտկում

-մաշկի և ենթամաշկային նորագոյացությունների լազերային հեռացում

-պիգմենտային բծերի լազերային հեռացում

-սպիների լազերային հեռացում:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211

Հետադարձ կապ՝ info@slavmed.am