Օրթոպեդիայի և վնսավածքաբանության բաժանմունք

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը հագեցած է ախտորոշման և բուժման համար նախատեսված ժամանակակից բժշկության մեջ մեծ պահանջարկ ունեցող վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս մասնագետներին իրականացնել ցանկացած տեսակի վնասվածքների, հենաշարժիչ համակարգի բնածին և ձեռքբերովի արատների ախտորոշում և բուժում՝  թերապևտիկ և վիրաբուժական: Բաժանմունքում պարբերաբար նորացվում և համալրվում է սարքավորումների թիվը՝  ներդրվում են համաշխարհային ճանաչում ունեցող լավագույն սարքավորումները: Բաժանմունքի մասնագետների բարձր որակավորումն ու փորձառությունն այս ոլորտում թույլ են տալիս ապահովել շուրջօրյա բժշկական օգնություն նույնիսկ ամենաբարդ վիրահատական միջամտությունների ժամանակ:

«Սլավմեդ»  բժշկական կենտրոնի  վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրի առաջատար բուժհաստատություններում, իրենց զեկույցներով մասնակցում են հեղինակավոր գիտաժողովների և սեմինարների:

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում իրականացվում է՝                                 

-կոնքազդրային և ծնկան հոդերի էնդոպրոթեզավորում,

-ցավային համախտանիշի վերացում,

-խոշոր հոդերի արթրոսկոպիկ վիրահատություններ,

-կոտրվածքների վիրահատություններ՝ իմպլանտատների կիրառմամբ,

-հենաշարժական համակարգի տարբեր հիվանդությունների բուժում,

-ոտնաթաթի և դաստակի դեֆորմացիաների շտկում,

-վերջույթների երկարացում,

-տարատեսակ դեֆորմացիաների շտկում:

Բաժանմունքում կատարվում է նաև ոտնաթաթի և սրունք-թաթային հոդի, hallux vagus՝ ոտնաթաթի առաջին մատի ծռվածության, հարակից մատների ձևախախտումների, ոտնաթաթի և սրունք-թաթային հոդերի ձեռքբերովի ձևախախտումների, ջլերի վնասվածքների և հիվանդությունների, կրունկների կոտրվածքների նեղ մասնագիտացված վիրաբուժական միջամտություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211, թեժ գիծ՝ 8558

Հետադարձ կապ՝ info@slavmed.am