Թափուր հաստիք` «Դեղագործ վաճառող»

Թափուր հաստիք`
«Դեղագործ վաճառող»
Ընկերության անվանում` «Սլավմեդ բժշկական կենտրոն» ՍՊԸ
Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան պող, 3-րդ նրբ, 4/2
Պահանջվող որակավորում և պայմաններ.
1. Համապատասխան մասնագիտական կրթություն,
2. Վերջին հինգ տարվա ընթացքում մասնագիտական վերապատրաստման առկայություն,
3. Համակարգչով աշխատելու իմացություն,
4. Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքի փորձ:
Պարտականություններ
1. իրականացնել դեղամիջոցների և բժշկական նշանակության ապրանքների վաճառք,
պիտանելիության ժամկետների հսկողություն,
2. ապրանքի ստացում,
3. իրականացնել գանձապահի պարտականություններ և դրամարկղային գործունեության վարում,
4. հաճախորդներին սպասարկել պատշաճ կերպով՝ դեղատնային գործունեության պահանջներին
համապատասխան և համաձայն Գործատուի կողմից ընդունված սպասարկման և վաճառքի
կանոններին ու չափանիշներին,
5. hաստիքից բխող այլ պարտականությունների իրականացում:

Աշխատանքային օրեր և ժամեր.
Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից մինչև 17:00, շաբաթ՝ 10:00-ից 14:00

Հայտերի ներկայացման կարգը.
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը
(ցանկալի է լուսանկարով) ուղարկել hr@slavmed.am էլեկտրոնային փոստին` նամակի
վերնագրում նշելով «Դեղագործ վաճառող» ։
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: