Էնդոսկոպիկ հետազոտություններ

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի էնդոսկոպիայի ծառայությունը, հագեցած լինելով ժամանակակից բժշկության վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, ծավալում է բազմապրոֆիլ գործունեություն իրականացնելով ինչպես դիագնոստիկ, այնպես էլ բուժական՝ թերապևտիկ էնդոսկոպիկ ծառայություններ:

Ճապոնական PENTAX ապրանքանիշի վերջին, գերժամանակակից էնդոսկոպիկ սարքավորումները թույլ են տալիս ստանալ HD որակի թվային պատկեր, ինչը հանդիսանում է ախտորոշման ծառայության արդյունավետության գրավականը: Սարքերը հնարավորություն են ընձեռում իրական ժամանակում ստանալ պատկերի թվային ուժեղացում, խոշորացում և իրականացնել լորձաթաղանթի վիրտուալ քրոմոէնդոսկոպիա: Նշված ֆունկցիան թույլ է տալիս բժշկին տարբեր ռեժիմների ակնթարթային փոփոխմամբ մանրակրկիտ ուսումնասիրել լորձաթաղանթի և անոթային ցանցի կառուցվածքը, և  հանդիսանում է նախաուռուցքային և ուռուցքային հիվանդությունների վաղ ախտորոշման և բուժման ժամանակակից և առաջատար մեթոդներից մեկը:

Ծառայությունը զինված է CO2 գազի էնդոսկոպիկ ինսուֆլյացիոն համակարգով ինչը թույլ է տալիս էնդոսկոպիկ պրոցեդուրաները անցկացնել ավելի արագ, մեծացնել տեսադաշտը, նվազեցնել ինչպես հետազոտության ժամանակը, այնպես էլ դրանից հետո որովայնում առաջացող ցավերը:

Անհրաժեշտության դեպքում հետազոտությունների ժամանակ վերցվում է նմուշ` ախտահյուսվածաբանական (բիոպսիա) հետազոտության, ինչպես նաև Helicobacter pylory վարակի արագ թեստավորման համար:

Շնորհիվ ERBE 300D գերժամանակակից էլեկտրովիրաբուժական գեներատորի, ախտորոշիչ գործողություններից զատ, կենտրոնում լայնորեն իրականացվում  են անհետաձգելի և պլանային էնդոսկոպիկ վիրահատություններ՝ ողջ ծավալով:
Էնդոսկոպիկ թիմի բարձր պրոֆեսիոնալիզը, ծառայության գերժամանակակից հագեցվածությունը թույլ են տալիս ախտորոշիչ և բուժական էնդոսկոպիան մեր կենտրոնում դարձնել էլ ավելի ժամանակակից և անվտանգ:

էնդոսկոպիայի բաժանմունքում իրականացվում են հետևյալ հետազոտությունները ՝

  • Էզոֆագոգաստրոսկոպիա —  կերակրափողի, ստամոքսի, տասներկումատնյա աղու դիտում
  • Դուոդենոսկոպիա – տասներկումատնյա աղու դիտում
  • Ռեկտոսիգմոիդոսկոպիա –ուղիղ և սիգմայաձև աղիների դիտում
  • Կոլոնոսկոպիա- ողջ խթաղու և ուղիղ աղու դիտում
  • Իլեոկոլոնոսկոպիա – բարակ աղու վերջնահատվածի , խթաղու և ուղիղ աղու դիտում

Էնդոսկոպիայի ժամանակ կատարվող միջամտություններն են՝

  • Ստամոքսաղիքային տրակտի բիոպսիա
  • Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori) որոշում
  • Արյունահոսությունների դադարեցում
  • Օտար մարմինների հեռացում
  • Էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլագիոպանկրեատոգրաֆիայի իրականացում
  • Էնդոսկոպիկ պապիլոսֆինկտերոտոմիա լեղածորանների քարերի առկայության ժամանակ
  • Լեղուղիների ստենտավորում՝ ուռուցքների և նեղացումների ժամանակ, ինչպես պլաստիկ, այնպես էլ մետաղական ստենտերով
  • Բարորակ նորագոյացությունների և վաղ փուլում հայտնաբերված չարորակ ուռուցքների հեռացում
  • Կերակրափողի վարիկոզ լայնացած երակների էլաստիկ լիգավորում
  • Ստամոքս-աղիքային համակարգի խցանող ուռուցքների  ստենտավորում
  • Ճարպակալման էնդոսկոպիկ բուժում՝ ներստամոքսային բալոնավորման եղանակով

Հետազոտությունները իրականացվում են առավելապես ներերակային անզգայացման պայմաններում, ինչը թույլ է տալիս առավելագույն կոմֆորտով իրականացնել առավելագույն ճշգրտության ժամանակակից էնդոսկոպիկ հետազոտություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211

Հետադարձ կապ՝ info@slavmed.am