Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը համալրված է ախտորոշման և բուժման համար նախատեսված՝ ժամանակակից բժշկության պահանջները բավարարող, վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս՝ բարձր որակավորում ու փորձ ունեցող մեր  մասնագետներին՝ իրականացնել, նույնիսկ, ամենաբարդ վիրահատական միջամտություններ:

Բժիշկները  պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում՝ տիրապետելու համար քաղաքակիրթ աշխարհում ընդունված և անընդհատ նորացվող բուժման ժամանակակից մեթոդներին:

Բաժանմունքի կողմից իրականացվող ծառայություններից են.

-հոդերի էնդոպրոթեզավորում

-ցավային համախտանիշի վերացում

-խոշոր հոդերի արթրոսկոպիկ վիրահատություններ

-կոտրվածքների բուժում կոնսերվատիվ և վիրահատական եղանակով

-հենաշարժական համակարգի տարբեր հիվանդությունների բուժում

-ոտնաթաթի և դաստակի դեֆորմացիաների շտկում, այդ թվում նաև հալուքս վալգուս, հիվանդությունների   վիրահատական բուժում

-վերջույթների երկարացում

-ողնաշարի հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում, միջողային սկավառակի ճողվածքի վերացում, լազերային վապորիզացիա, վերտեբրոպլաստիկա

-բնածին և ձեռքբերովի տարատեսակ դեֆորմացիաների շտկում:

Բաժանմունքն աշխատում է օրը 24ժամ շաբաթը 7օր սկզբունքով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով:

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211, թեժ գիծ՝ 8558

Հետադարձ կապ՝ info@slavmed.am