Անվճար բուժզննում և խորհրդատվություն անոթային խնդիրներ ունեցողների համար

«Սլավմեդ» բժշկական կենտրոնը, տոներին ընդառաջ, հայտարարում է բաց դռներ անոթային խնդիրներ ունեցողների համար:  Ամբողջ մեկ ամիս՝ նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 4-ը, «Սլավմեդ» բժշկական կենտրոնում  յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա   անվճար  անցնել առաջնային բուժզննում և ստանալ խորհրդատվություն լավագույն անոթաբաններից:

   Որպես սկզբունք ընդունելով  հանրայի առողջության պահպանումն ու վերականգնումը, «Սլավմեդ» բժշկական կենտրոնը  մշտապես հետևում է  հանրության շրջանում տարածված հիվանդությունների զարգացման տեմպերին:  Այս անգամ բուժկենտրոնն  ուշադրությունը սևեռել է երակների վարիկոզ լայնացման   խնդիրներին, քանի որ երակների վարիկոզ լայնացման  տարբեր աստիճաններով տառապում է բնակչության մի զգալի մասը, այդ թվում՝ նաև երիտասարդներ: Նրանց մեծ մասը վաղ փուլում նույնիսկ չի էլ պատկերացնում խնդրի լրջությունը, իսկ հիվանդությունները ժամանակի ընթացքում խորանալով՝ հանգեցնում են ավելի լուրջ  բարդությունների: Սա հնարավորոություն է երակային ամենատարբեր խնդիրների դեպքում ստանալ խորհրդատվություն և, անհրաժեշտության դեպքում, անցնել նաև բուժում:

Նախաձեռնության նպատակը  բուժօգնությունն առավել հասնելի դարձնելն է: Ինչը բժշկին դիմելու և հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու յուրատեսակ խթան կհանդիսանա այն մարդկանց համար, ովքեր այս կամ այն պատճառով հետաձգում են այցելությունը բժշկի:

   Անոթաբանի անվճար բուժզննում և խորհրդատվություն կարելի է անցնել՝ նախապես գրանցվելու միջոցով:

«Սլավմեդ» Բժշկական Կենտրոն
ք.Երևան, Բաղրամյան պողոտա 3-րդ նրբանցք
հեռ. 8558, +374(10)32-22-11, +374(95)32-22-11

Մարքեթինգի պատասխանատու՝ Անի Կարապետյան