Լավագույն պայմաններ ու հղիության ապահով ընթացք

Ի՞նչ է պետք կնոջը՝ հղիության ու ծննդաբերության հրաշալի, բայց բարդ ժամանակահատվածը թեթև, դրական և առանց խնդիրների անցկացնելու համար: Հատուկ հոգատար վերաբերմունք ամենամոտ հարազատների կողմից և վստահություն, որ իր հղիությունը հսկվում է բժշկական կենտրոնում, որտեղ կան սրտացավ ու պրոֆեսիոնալ մասնագետներ ու լավագույն պայմաններ:

Հատուկ այդ նպատակով Սլավմեդ բժշկական կենտրոնի ծննդատանը ներդրվել է մի մոտեցում, որ կարելի է կոչել «ընտանիքի մոդել»: 2014թ-ից գործող ծննդատանը ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի հղին իրեն զգա ընտանեկան հանգիստ, ապահով ու կոմֆորտ միջավայրում, ու ծննդատունը դիտարկի որպես իր «տան շարունակություն», որտեղ ինքը նաև պրոֆեսիոնալ մասնագետների հատուկ հսկողության ներքո է գտնվում: Կենտրոնի բազմապրոֆիլ բնույթն էլ հնարավորություն է տալիս ցանկացած խնդիր լուծել տեղում՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև այլ պրոֆիլի մասնագետների:

Սլավմեդ բժշկական կենտրոնում հաշվառվող կինն ունի հնարավորություն իր ցանկությամբ ընտրել բժշկին, որը կվարի ամբողջ ընթացքը՝ սկսած հղիությունից մինչև ծննդաբերություն և հետծննդյան շրջան: Այստեղ ձևավորված են հղիության վարման առողջ մասնագիտական ավանդույթներ: Ծննդատան մանկաբարձ-գինեկելոգները խստորեն հետևում են հղիության վարման հարցում Առողջապահության նախարարության կողմից հաստատված չափորոշիչներին: Իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործիքային ու լաբորատոր հետազոտությունները: Բացի այդ, «Սլավմեդ» ԲԿ ծննդատունը մշակել է իր սեփական մոտեցումները՝ կատարելով սքրինինգներ, որոնք ցանկալի են, բայց ոչ պարտադիր: Արվում է հնարավորը՝ նվազեցնելու անհաս և թեթև քաշով երեխաների ծնունդը, հղիության վաղաժամ ընդհատումները և վաղաժամ ծննդաբերությունները: Կենտրոնում հատուկ ուշադիր են, որ հաշվառված հղիները պարտադիր ժամանակին այցելեն մասնագետին՝ խուսափելու համար անցանկալի բարդություններից:

«Սլավմեդ» ԲԿ-ում հղիության ընթացքի վարումն իրականացվում է վճարովի հիմունքներով՝ յուրաքանչյուր եռամսյակը քսան հազար դրամ, այսինքն՝ հղիության ամբողջ ընթացքը՝ վաթսուն հազար դրամ:

Հղիության բարդացված ընթացքի դեպքում պարտադիր հետազոտությունների ծավալը ընդլայնվում է: Այս դեպքում կա երկու տարբերակ. եթե դա ուղղակի ամբուլատոր այց է, արվում է լրացուցիչ վճարով: Եթե կա ավելի լուրջ խնդիր, և կինը կարիք ունի ստացիոնար բուժման, իրականցվում է անվճար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Երևանում բնակվող և ծննդօգնության պետական հավաստագիր ունեցող յուրաքանչյուր կին «Սլավմեդ» ԲԿ-ում անվճար ծննդօգնություն ստանալու իրավունքի ունի:

Ավելին, կենտրոնում ծննդաբերած կինը ծննդաբերությունից հետո 42 օրվա ընթացքում ցանկացած խնդրով կարող է դիմել կենտրոն և ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն, անկախ նրանից՝ խնդիրները կապված են զուտ մանկաբարձության հե՞տ, թե՞ ուրիշ օրգանների պաթոլոգիաների կամ պատահարների հետ:

«Մեզ մոտ հմուտ մասնագետների առկայությունը, մանկաբարձ-գինեկոլոգների երկարատև աշխատանքային փորձն ու նրանց սրտացավ վերաբերմունքը յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ ապահովում են հղիության և ծննդաբերության շրջանի հարմարավետ և անվտանգ վարումը: Կարևոր է նաև կենտրոնի հագեցվածությունը գերժամանակակից սարքավորումներով՝ սկսած բոլոր ախտորոշիչ և լաբորատոր սարքավորումներից, վերջացրած ծննդալուծման ընթացքն ու փոքրիկի հետծննդյան խնամքը ապահովելու հնարավորություններով: Մեզ մոտ մինչ այսօր լույս աշխարհ է եկել շուրջ 1600 երեխա»,-նշում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքի ղեկավար Դավիթ Իգնոյանը:

Ի դեպ, ըստ ՀՀ Առողջապահության նախարարության հրամանագրի՝ ծննդկանի մոտ այցելուների քանակը սահմանափակված է երկու անձով՝ հիվանդանոցի կողմից սահմանված այցելության ժամերին: Մնացած այցելությունները վճարովի են: Սլավմեդ Բժշկական կենտրոնում վճարովի այցելություններ չկան, բայց բաժանմունքի ղեկավարը հորդորում է այցելությունների քանակը սահմանափակել այն մարդկանցով, ովքեր հետագայում ապրելու են մոր և երեխայի հետ. «Դրա պատճառը շատ ռացիոնալ է և ուղղված է ծննդկանի և փոքրիկի ֆիզիկական առողջությանն ու հոգեվիճակի պահպանմանը: Չպետք է մոռանալ, որ ծննդաբերությունը մեծ սթրես է կնոջ համար: Նա ծախսել է հսկայական ֆիզիկական և հոգեբանական ուժ, եթե երեխան առաջնածին է, պետք է սովորի՝ ինչպես կերակրել և այլն: Եվ այդպիսի վիճակում շատ ազգականների այցերը ցանկալի չեն, մանավանդ որ կարող են վարակներ տարածված լինել: Եթե կոնկրետ ժամանակահատվածում քաղաքում տարածված վարակներ կան, օրինակ՝ գրիպ, այցելությունները պաշտոնապես արգելվում են»,-զգուշացնում է Դավիթ Իգնոյանը:

«Սլավմեդ» Բկ-ում կիրառվում է մոր և մանկան համատեղ կեցության մեթոդը, որն ամբողջ աշխարհում ընդունված է իբրև ամենաբարենպաստ եղանակ՝ հետծննդյան սթրեսը նվազեցնելու համար:

Այստեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք բազմիցս ուսանել և մասնագիտացել են Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար ծննդատներում ու գինեկոլոգիական կլինիկաներում: