Լրահոս

Դիտել բոլորը

Այլ օրգաններում արտահայտվող ցավի պատճառը կարող է ողնաշարում լինել

Պարբերական գլխացավ, գլխապտույտ, ցավ կրծքի, վերջույթների ու մեջքի շրջանում …նախանշաններ, որոնք հուշում են՝ նյարդաբանին դիմելու ժամանակն է: Ամբողջ աշխարհում նյարդային բնույթի հիվանդությունների աճ է նկատվում:

Սլավմեդ բժշկական կենտրոնի նյարդաբան Նելլի Շիգանյանի խոսքով՝ նյարդային խնդիրներից նևրոզը Հայաստանում շատ տարածված հիվանդություն է. գրեթե ամեն երկրորդ մարդ նևրոզ ունի: Նևրոզի բուժման բարդությունը նրանում է, որ բուժումը կախված է ոչ միայն բժշկից, այլ մեծ ազդեցություն ունի նաև մարդու կյանքի որակը. “Նևրոզը տարբեր արտահայտման ձևեր ունի: Այն սովորաբար կուտակվում է օրգանիզմի ամենաթույլ տեղերում: Հաճախ նևրոզն առաջանում է նաև որևէ օրգանի ցավի ֆոնի վրա: Այդ պարագայում կարևոր է բուժել հենց այդ թույլ տեղը, ու նևրոզը ավտոմատ կբուժվի: Եթե հիվանդը ցավեր ունի գլխի, կրծքի, ձեռքի, ոտքի, որովայնի շրջանում, բայց հետազոտությունները ոչինչ  չեն հայտնաբերում, ուրեմն խնդիրը ողնաշարից եկող նյարդի գրգռված վիճակն է”,-ասում է Նելլի Շիգանյանը:

Ըստ նրա՝ողնաշարում նյարդային խնդիրները առաջանում են հիմնականում համակարգչի առաջ լարված նստելուց, ինչպես նաև վիտամին D-ի պակասից, իսկ գոտկային շրջանում նյարդային ցավերը կարող են առաջանալ ֆիզիկական ծանր աշխատանքից: Ինչպես փաստում է մասնագետը, D վիտամինի պակաս կա Հայաստանի բնակչության մեծ մասի մոտ, չնայած նրան, որ մեր երկիրն արևոտ է. “Նյարդի սուր բորբոքման դեպքում Սլավմեդ բժշկական կենտրոնում կիրառվում է շատ արագ և արդյունավետ բուժման մեթոդ` ողնաշարային պաշարման մեթոդը: Պաշարումը կարող է լինել և' ցավազրկող, և' բուժող: Նյարդի ցավը միայն ցավազրկելով էլ կարելի է թեթևացնել, իսկ մի քանի բուժական պաշարումից հետո նյարդն ամբողջովին բուժվում է”,- շեշտում է նա:

Հավելենք, որ մինչև մարտի 20-ը «Սլավմեդ» բժշկական կենտրոնում Երևանի գլխավոր թերապևտն անցկացնում է անվճար խորհրդատվություն: Մյուս նեղ մասնագետների, այդ թվում նյարդաբանի խորհրդավտությունը, կարող եք ստանալ 20% զեղչով, ինչպես և լաբորատոր ու գործիքային հետազոտությունները:

Մամուլը մեր մասին

Դիտել բոլորը