Լրահոս

Դիտել բոլորը

Ուրոլոգիական խնդիրներ. Լուծումները`մասնագետից

Ուրոլոգիան բժշկության այն ճյուղերից է, որը մեր հանրապետության առողջապահությունում զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը: Ուրոլոգիական հիվանդությունների մենեջմենթում կիրառվում են ախտորոշման, բուժման և վիրահատական ամենաժամանակից մեթոդները: Ուրոլոգիական խնդիրների ու բուժման լավագույն լուծումների շուրջ “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականը զրուցել է Սլավմեդ Բժշկական կենտրոնի Ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Հովհաննիսյանի հետ:

-Բժիշկ Հովհաննիսյան, ծառայությունների ի՞նչ ծավալ է առաջարկում Ձեր կլինիկան և որո՞նք են մեր երկրում ամենատարածված ուրոլոգիական խնդիրները: http://www.replicagoods.co.uk/

«Սլավմեդ» ԲԿ ուրոլոգիական կլինիկան զբաղվում է և´ տղամարդկանց, և´ կանանց ուրոլոգիական խնդիրների գրեթե ողջ ծավալով: Հիվանդությունները բուժում ենք թե կոնսերվատիվ, թե վիրահատական եղանակներով: Ուրոլոգիական ամենատարածված խնդիրը, որ մեր՝ ուրոլոգներիս, ամենօրյա աշխատանքի մաս է կազմում ամբողջ աշխարհում, շագանակագեղձի բարորակ գերաճն է կամ ադենոման, որն ունենում է տղամարդկանց 80 տոկոսը: Հիվանդությունը վաղ փուլում ախտորոշելու դեպքում կոնսերվատիվ բուժումը երբեմն լինում է շատ արդյունավետ: Բայց դեպքերի ճնշող մեծամասնությունում մենք ստիպված ենք դիմել վիրահատական միջամտության, որովհետև, որպես կանոն, տղամարդիկ ուշ փուլում են դիմում բժշկի: Փաքռ Աստծո, 21-րդ դարում ենք ապրում, և այդ վիրահատությունը կատարվում է էնդոսկոպիկ եղանակով. հիվանդը ենթարկվում է նվազագույն դիսկոմֆորտի և երկու-երեք օրից վերադառնում է տուն: Մեր հիվանդները, համենայն դեպս, մեզնից հեռանում են գոհ ու շնորհակալ: Շագանակագեղձի քաղցկեղն ավելի պակաս է տարածված, քան շագանակագեղձի ադենոման, սակայն լինելով ամենաահեղ չարորակ ուռուցքներից և տղամարդկանց մահվան ամենահաճախ պատճառներից մեկը՝ անհամեմատ ավելի մեծ ուշադրության է արժանանում մեր կողմից: Առավել ևս, որ այն նենգ ընթացք ունի՝ քանի դեռ հիվանդությունը բուժելի է, տղամարդը գանգատներ չի ունենում, իսկ դրանց հայտնվելուն պես հիվանդությունն արդեն դառնում է մահացու: Ցավոք, երբեմն նունիսկ գանգատ չունեցող տղամարդկանց մոտ ենք հայտնաբերում այս քաղցկեղը անբուժելի փուլում: Այդ իսկ պատճառով, մենք ուրոլոգներս ամեն պատեհություն օգտագործում ենք կոչ անելու 40-45 տարին բոլորած տղամարդկանց դիմել մեզ և անցնել մեր հսկողության տակ՝ շագանակագեղձի քաղցկեղի ժամանակին հայտնաբերման, հիվանդության՝ անբուժելի փուլ թևակոխելու և ճակատագրական բարդությունների զարգացման կանխման նպատակով: Մենք ունենք հարյուրավոր հիվանդներ, ում շագանակագեղձի քաղցկեղը ախտորոշել ենք ժամանակին ու վիրահատել ենք. նրանք առողջ են արդեն 10-15 տարի, և վստահաբար այդ հիվանդությունից չէ, որ պիտի մահանան: Ամբողջ աշխարհում շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքում բուժման ամենաարդյունավետ եղանակը համարվում է վիրահատությունը, որը կոչվում է արմատական պրոստատեկտոմիա` շագանակագեղձի ամբողջական հեռացումը, որն իմ թիմը ամենաառաջիններից մեկն է սկսել լայնորեն կիրառել դեռևս 2002 թ.-ից: Այս վիրահատությունը մենք կատարում ենք կտրվածքով և լապարասկոպիկ, իսկ զարգացած երկրներում կա նաև ռոբոտային տարբերակը: Ավարտելով շագանակագեղձի քաղցկեղին վերաբերող զրույցի հատվածը՝ պետք է նշեմ, որ լինում են դեպքեր, երբ պացիենտը դիմում է մեզ այլ ուրոլոգիական խնդրի, օրինակ ադենոմայի, կապակցությամբ, բայց մեր զգոնության շնորհիվ հայտնաբերում ենք նաև զուգահեռ զարգացող շագանակագեղձի քաղցկեղը:

Տղամարդու սեռական օրգանների չարորակ ուռուցքներից զրուցելուց, չի կարելի անտեսել ամորձու քաղցկեղը, որն ախտահարում է հիմնականում մինչև 35 տարեկան երիտասարդ տղամարդկանց: Բանն այն է, որ չնայած այս քաղցկեղը բավական հեշտ է ախտորոշել, քանի որ ամորձիները կարելի է շոշափել (ինչպես կնոջ պարագայում կրծքագեղձի քաղցկեղը կարելի է հայտնաբերել), և ցավ, չափի մեծացում, կարծրացում կամ այլ շեղում հայտնաբերելու դեպքում տղամարդը կարող է անմիջապես դիմել ուրոլոգին, այդուհանդերձ բարձիթողի դեպքերը դժբախտաբար շատ են: Երբ ուռուցքը հայտնաբերվում է ժամանակին, այսինքն դեռ տարածված չի լինում, ապա կատարում ենք ամորձու արմատական հեռացում և նշանակում ենք պրոֆիլակտիկ քիմիոթերապիա կամ ճառագայթային բուժում: Պետք է հավելեմ նաև, որ ամորձու ուռուցքը մարդկային օրգանիզմի ամենահաջող բուժվող ուռուցքն է:


-Ըստ վիճակագրության Հայաստանում ամենատարածված ուրոլոգիական չարորակ ուռուցքը միզապարկի քաղցկեղն է: Ձեր գործունեությունը և՞ս դա է ցույց տալիս:

Այո, այս հիվանդությունն ավելի հաճախ է հանդիպում, քան շագանակագեղձի քաղցկեղը, չնայած զարգացած երկրներում առաջինը մի քանի անգամ ավելի տարածված է: Այս տարբերության պատճառներ շատ կան՝ և օբյեկտիվ, և սուբյեկտիվ, սակայն մի բան վստահ կարող եմ ասել՝ ծխախոտի օգտագործումն ունի իր ճակատագրական ու եզակի դերը: Հայ մարդիկ շատ են ծխում ու ծխում են ցածրորակ ծխախոտ: Ապացուցված է, որ ծխողների շրջանում միզապարկի քաղցկեղի առաջացման հավանականությունը 4-5 անգամ ավել է, քան չծխողների մոտ: Այդ ուռուցքի ժամանակ ամենահաճախ հանդիպող ախտանիշը արյունամիզությունն է: Դա պարտադիր պայման չէ, սակայն, ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր օրերով և ամիսներով ունենում են ահեղ մի գանգատ՝ արյունամիզություն և չեն դիմում մեզ, ուրոլոգներիս: Միզապարկի ուռուցքները հաճախ ախտորոշվում են ուլտրաձայնային հետազոտությամբ, և հաճախ էլ հայտնաբերվում են այլ խնդրի կապակցությամբ հետազոտություն անցնելիս:

-Իսկ միզաքարային խնդիրների դեպքում ի՞նչ լուծումներ եք առաջարկում:

Միզաքարային հիվանդությունը ամբողջ աշխարհում բավականին մեծ տարածում ունեցող հիվանդություններից մեկն է, իսկ կան էնդեմիկ գոտի համարվող աշխարհագրական գոտիներ, այդ թվում Հայաստանը, որտեղ այս հիվանդությունը կրում է համաճարակի բնույթ: Միզատար ուղիներում` երիկամներ, միզածորաններ, միզապարկ՝ քարերի առաջացումը արտահայտվում է ինչպես ցավերով՝ գոտկային շրջանում, որովայնայնի ստորին հատվածում, միզուկում, այնպես էլ, սրտխառնոցով, արյունամիզությամբ, տենդով: Միզային համակարգի օրգաններից քարահեռացումը Սլավմեդ Բժշկական կենտրոնում կատարում ենք էնդոսկոպիկ և լապարասկոպիկ եղանակներով: Ստորին միզուղիների, այսինքն միզուկի, միզապարկի, միզածորանների վերջնահատվածների կոնկրեմենտների դեպքում, որպես կանոն, ընտրում ենք էնդոսկոպիկ եղանակը. քարը փշրվում և հեռացվում է միզուկի միջով: Վերին միզուղիների քարերի դեպքում կիրառում ենք լապարասկոպիկ եղանակը, որն ունի հրաշալի արդյունավետություն:

Բանն այն է, որ լապարասկոպիկ եղանակով քարահեռացումն իրականացնելիս կարողանում ենք միաժամանակ կատարել երիկամի, երիկամի խոռոչների ու ավազանի, միզածորանի ռևիզիա, այսինքն վիճակի գնահատում, և ի հայտ ենք բերում քարագոյացման պատճառները և հենց վիրահատության ընթացքում էլ դրանք վերացնում ենք: Այսինքն լապարասկոպիան, բաց վիրահատության պես, մեզ հնարավորություն է ընձեռում իրականացնել հիվանդության ռեցիդիվի, այսինքն նոր քարերի գոյացման կանխարգելում: Բայց սա կատարվում է նվազագույն ինվազիվ միջամտությամբ: Իսկ միզաքարային հիվանդության պարագայում հիվանդության ռեցիդիվի կանխումը ոչ պակաս կարևոր է քարերի հեռացումից, քանի որ գլոբալ մասշտաբով գրանցվում է միզաքարային հիվանդության կրկնություն մինչև 50 տոկոս դեպքերում: Լապարասկոպիկ վիրահատությունների շնորհիվ մենք կարողանում են այդ տոկոսը կտրուկ իջեցնել:

-Դուք Ձեր խոսքում մի քանի անգամ նշեցիք, որ միջամտությունները կատարում եք լապարոսպիկ եղանակով: Որո՞նք են առավելությունները:

Արդյունավետության ու մինիմալ ինվազիվության պատճառով է, որ լապարասկոպիան մեր թիմի նախընտրած ուղղությունն է, որով ընթանում ենք արդեն 10 տարուց ավել, ունենք հարուստ փորձ ու հմտություններ, և ուրոլոգիական գրեթե բոլոր խնդիրների լուծումն առաջարկում ենք լապարասկոպիկ եղանակով, որն արդյունավետ բուժման ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում: Մի բան է, երբ կատարում ենք 15-20 սմ կտրվածք, պացիենտին հիվանդանոցում պահում 4-5 օր մինչև կարողանա լիարժեք ազատ շարժվել, վերքը բավարար լավանա, հետո էլ վերքը թողնում է խեղող սպի, պատահում է՝ ամիսներով ցավում է, թարախակալվում է, զարգանում է ճողվածք և այլն: Մեկ ուրիշ բան է, երբ կատարվում է լրիվ այլ տեխնոլոգիական մակարդակի ու որակի վիրահատություն՝ լապարասկոպիկ եղանակով, երկու կամ երեք 1 սանտիմետրանոց անցքերով՝ առանց վնասելու պացիենտին, առանց խեղելու մարմինը, հիվանդանոցային ռեժիմը կրճատելով մինչև 1-2 օր: Նորմալ կենսառիթմին վերադառնալն էլ տևում է բառացիորեն մի քանի օր, առանց որևէ սահմանափակման: Այս եղանակով կատարում ենք մակերիկամների, երիկամների և միզածորանների վրա կատարվող բոլոր վիրահատությունները, շագանակագեղձի կապակցությամբ կատարվող արմատական պրոստատէկտոմիան:
Ի դեպ, Սլավմեդ ԲԿ-ում ստեղծված են բոլոր պայմանները ժամանակակից ու արդյունավետ բուժումներ իրականացնելու համար: Վերջին սերնդի սարքավորումներով հագեցած են ոչ միայն վիրահատարանները: Հիվանդասենյակներում տեղադրված են ֆունկցիոնալ ու հարմարավետ մահճակալներ, որոնք տեսել եմ աշխարհի լավագույն կլինիկաներում: Այստեղ պացիենտը վճարում է մեկ անգամ դրամարկղում և ուրիշ ոչ մի կողմնակի վճարում չի կատարում դեղորայք կամ այլ պարագա գնելու համար:

-Կան դեպքեր, երբ խնդիրը կարելի է բուժել և վիրահատական և կոնսերվատիվ բուժման եղանակով: Այդ պարագայում ո՞ր տարբերակի վրա է կանգնում Ձեր ընտրությունը:

Մենք տիրապետում ենք ժամանակակից վիրահատական տեխնոլոգիաներին, և աշխատանքում ներդնում ենք մեր պրոֆեսիանալիզմի և ներուժի մաքսիմումը՝ միշտ ձգտելով միայն լավագույն արդյունքի: Սակայն իհարկե “վիրահատել, թե չվիրահատել” երկընտրանքի առաջ կանգնում է յուրաքանչյուր վիրաբույժ՝ տարբեր հիվանդությունների ժամանակ: Ես Ձեզ կասեմ այն սկզբունքի մասին, որ մեր թիմը որդեգրել է: Լինելով վիրաբույժներ՝ մենք այնուհանդերձ, գտնում ենք, որ հիվանդին պետք չէ վիրահատել, եթե նրան կարելի է չվիրահատել: Ավելի պարզ ասած, եթե դեղորայքային բուժումը կունենա նույն արդյունավետությունն, ինչ վիրահատականը, ապա վիրահատություն չենք առաջարկում: Իհարկե սա շատ բարդ հարց է, երբ որոշում ընդունելիս հաշվի ենք առնում տասնյակ գործոններ, որոնց մասին պացիենտը պատկերացում իսկ չունի, հաճախ էլ «կիսալիքը և կիսադատարկ բաժակի» պատմությունն է լինում: Ամեն դեպքում, աշխատում ենք պացիենտին տալ բժշկական որոշման տրամաբանական և հիմնավորված բացատրություն: Ի դեպ, մեր այս մոտեցումը հիվանդները բարձր են գնահատում են, ու շնորհակալ հեռանում, քանզի հասկանում են, որ որոշումը կայացվել է բացառապես իրենց շահերից ելնելով:

-Ուրոլոգիական ոլորտը բավական արագ է զարգանում: Ի՞նչ տեղ եք տալիս վերապատրաստումներին:

Մեր մասնագիտությունն այն բացառիկներից է, որտեղ շարունակական մասնագիտական զարգացումն ու ինքնակատարելագործումը պարտադիր է: Սա ոլորտ է, որ անընդհատ ներդրվում են նոր տեխնոլոգիաներ, մեթոդներ ու սարքավորումներ: Մասնագիտության զարգացմանը համահունչ չքայլել, նշանակում է ոչ թե դոփել տեղում, այլ հետադիմել: Ավելի հաճախ հնարավոր չէ, սակայն տարվա ընթացքում մեկ-երկու անգամ պարտադիր վերապատրաստումները Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Ռուսաստանի լավագույն համալսարանական կլինիկաներում, խոշոր մասնագիտական ժողովներին մասնակցությունը մեր թիմի անդամների բժշկական գործունեության կարևոր մասն են կազմում: Դրանք մեզ օգնում են քայլել ժամանակակից ուրոլոգիայի նվաճումներին համահունչ, Հայաստան բերել բուժման նորարարական մեթոդներ ու զարգացած երկրներում ընդունված վերջին մոտեցումներ: Օտար լեզուների, մասնավորապես անգլերենի, իմացությունն իհարկե ունի կրիտիկական նշանակություն: Այսօր մեր թիմն իր վերապատրաստումների և որակավորման մակարդակով անգամ պատրաստ է ռոբոտային լապարասկոպիկ վիրահատություններ իրականացնել, եթե ապագայում ստեղծվեն նաև այդ տեխնիկական հնարավորությունները: http://www.famousreplica.co.uk/

Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական

Մամուլը մեր մասին

Դիտել բոլորը