Լրահոս

Դիտել բոլորը

Հայկական բժշկությունը դրսում մրցունակ է. բժիշկ Ղազարյանը՝ Սաուդյան Արաբիայի փորձի մասին

Սլավմեդ Բժշկական կենտրոնի Նորածնային բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ղազարյանը վերջերս է վերադարձել Սաուդյան Արաբիայից: Նա մոտ 1 տարի աշխատել է տեղի Աբու նահանգի մանկական հիվանդանոցում: Բժիշկ Ղազարյանի խոսքերով՝ ճիշտ է Սաուդյան Արաբիայում տեղացի բժիշկները շատ քիչ են, բայց պետությունը հատուկ հոգածությամբ է մոտենում իր բնակչության առողջությանը ու այլ երկրներից լավագույն մասնագետների հրավիրում աշխատելու: https://www.effemensile.com/

“Սաուդյան Արաբիայում աշխատում են ամերիկյան ստանդարտներով: Երկրի բնակչության կրթվածության մակարդակը բարձր չէ, սակայն երկրի հնարավորությունները թույլ են տալիս բարձրակարգ մասնագետներին հրավիրել դրսից: Բուժքույրերի և բժիշկների 90 տոկոսը դրսից եկած մասնագետներ են, հատկապես Մերձավոր Արևելքի երկրներից: Ընթացակարգն այսպիսին է. հիվանդանոցը, եթե բժշկի կարիք ունի, դիմում է իրենց առողջապահության նախարարություն: Նախարարությունը փնտրում է ամբողջ աշխարհի մակարդակով, եթե քո պրոֆեսիոնալիզմը համապատասխանում է, հրավիրում են բավականին բարձր աշխատավարձով աշխատելու: Նույնպիսին է իրենց վերաբերմունքը նաև սարքավորումների հարցում: Վերջին սերնդի բոլոր սարքավորումները դրանց թողարկման պես իրենք ձեռք են բերում, ընդ որում մեծաքանակ: Ու այդ ամենի հաշվին ապահովում են բարձրակարգ բուժծառայություններ իրենց բնակչության համար: Ի դեպ, Սաուդյան Արաբիայի բոլոր քաղաքացիները ունեն առողջապահական ապահովագրություն ու անգամ նրանց արտերկում բուժվելը պետության ուսերին է”- պատմում է նա: Ըստ Հովհաննես Ղազարյանի՝Սաուդյան Արաբիայում աշխատելը խտացված տեստավորվեց իր 20 տարվա փորձը ու օգնեց համոզվելու, որ հայկական բժշկությունը կարող է մրցունակ լինել այլ երկրներում: Իսկ այնտեղ ձեռք բերած փորձը երկու տեսանկյունից էր կարևոր: Նախ հրաշալի հնարավորություն էր աշխատելու խնդիրներով ծնված երեխաների բուժման ու խնամքի ապահովման համար կիրառվող ամենավերջին սարքավորումներով, որոնք դեռ մուտք չեն գործել Հայաստան, սակայն արդեն իսկ ակտիվ կիրառվում են աշխարհում, ինչպես օրինակ թերապևտիկ հիպոթերմիայի սարքը կամ երեխայի գլխուղեղի ֆունկցիան մոնիտորինգ անող սարքավորումը:

Եվ երկրորդ, Սաուդյան Արաբիայի բնակչությունը 40 մլն. է, և բժշկական կենտրոնը, որտեղ աշխատել է բժիշկ Հովհաննես Ղազարյանը, օրական մոտ 25 երեխա էր լույս աշխարհ գալիս: Նման ինտենսիվությամբ աշխատող հիվանդանոցում շատ հաճախ ես առնչվում ամենատարբեր խնդիրներ ու արատներ ունեցող երեխաների արդյունավետ բուժումը կազմակերպելու խնդրի հետ, ինչը առկա փորձը հարստացնելու ու այլ օտարազգի կոլեգաների մոտեցումներին ծանոթանալու հնարավորություն է տալիս:

Ի դեպ, երկիրը մի հետաքրքիր առանձնահատկություն ունի.անգամ բազմակի արատներ ունեցող երեխայի պարագայում հղիության արհեստական ընդհատումն արգելված է. “ Ոչ մեկ իրավունք չունի ընդհատել երեխայի կյանքը և եթե անգամ նա ծնվելուց հետո ապրելու է 1 րոպե,պետք է ապրի ու եթե դրա համար անգամ պետությունը 5000 դոլարի դեղորայք պետք է օգտագործի, արվում է առանց մեկ րոպե մտածելու: Ու սա հնարավորություն է տալիս մասնագետներին ազատ աշխատել ու բուժօգնություն ցույց տալ հիվանդին՝չմտածելով բուժման ծախսերի մասին”: Իսկ արատով երեխաները այս երկրում շատ ավելի հաճախ են ծնվում, քանի որ թույլատրվում են մոտ ազգակցական ամուսնությունները:

Խոսելով բժիշկների պաշտպանության մասին էլ, բժիշկ Ղազարյանը նկատում է, որ Սաուդյան Արաբիայում բժիշկները շատ ավելի են մտածում իրենց անվտանգության մասին, քան Հայաստանի բժիշկները: Եթե պացիենտը դժգոհ է բժշկից, օրինակ եթե երեխա է մահացել կամ հաշմանդամ դարձել, ու ծնողները կասկածում են, որ բժշկի մեղքը կա, ապա այդ հարցը լուրջ քննություն է անցնում հատուկ կառույցի կողմից, որտեղ և բժիշկներ կան և ֆինանսիստներ: Ոստիկանությունը չի խառնվում: Քննության ընթացքում բժիշկը զրկվում է ճանապարհորդելու իրավունքից, սակայն կարող է հանգիստ շարունակել աշխատել ու աշխատավարձ ստանալ.

“Եթե պարզվում էր որ մեղավոր չէ,  ներողություն էին խնդրում ու բաց թողնում, իսկ եթե մեղավոր էր, պատիժ է սահմանվում, սակայն գումարային բնույթի: Ընդ որում բժշկի ապահովագրությունը կարող է փակել այդ տույժի մոտ 80%-ը: Իսկ բժշկական սխալները նվազագույնի հասցնելու համար ուղղակի հիվանդանոցներում ապահովում են լավագույն պայմաններ ու մասնագետներ,իսկ բժիշկները աշխատում 8 ժամյա կամ առավելագույնը 12 ժամյա հերթափոխով”:

Վերադառնալով հայաստանյան իրականություն ու պատասխանելով այն հարցին, թե ըստ իրեն ինչ սկզբունքով է պետք առաջնորդվել ծննդատուն ընտրելիս, նա կարևորեց նախ մասնագետների պրոֆեսիանալիզմով առաջնորդվելը, քանի որ ծննդաբերության բնականոն ընթացն ապահովելուց ու նորածին երեխայի ճիշտ խնամքից կարող է կախված լինել երեխայի հետագա ողջ կյանքը: Հենց այդ պատճառով էլ Սլավմեդ Բժշկական կենտրոնի Նորածնային բաժանմունքի մասնագետները պարբերաբար վերապատրաստումներ են անցնում ամենավերջին մոտեցումները կենտրոնում ներդնելու ու ժամանակի պահանջներին համահունչ քայլելու համար: Մյուս կարևոր հարցը բժիշկ Ղազարյանը համարում է տեխնիկական հագեցվածության առկայությունը: Ըստ նրա՝ Սլավմեդ Բժշկական կենտրոնը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս լիարժեք կազմակերպել ցանկացած խնդիր ունեցող երեխայի խնամքն ու բուժումը, սակայն իհարկե կենտրոնն ունեցածով չի սահմանափակվում ու շարունակում է համալրումը: Կենտրոնից այլ բուժհաստատություն երեխա են տեղափոխում միայն այն դեպքում, երբ երեխային շատ նեղ մասնագիտական օգնություն է պետք, ինչպես օրինակ եթե երեխան սրտի արատ ունի:

“Մեր կենտրոնը ճիշտ հիմքերի վրա է կառուցվել: Առհասարակ միջին ծավալի բուժկենտրոնները պացիենտի համար շատ ավելի արդյունավետ են, քանի որ բուժանձնակազմի բաշխումն ավելի օպտիմալ է, և յուրաքանչյուրի դիմողի հետ անհատական աշխատանքի ու ուշադրության ավելի շատ ժամանակ կա, քան շատ մեծ կենտրոնները, որտեղ հիվանդների հոսքը շատ է: Օրինակ երբ մեկ բուժքույրը ստիպված է խնամել 7 երեխայի, սա ավելացնում է բժշկական սխալի և ներհիվանդանոցային ինֆեկցիաների հավանականությունը”, -նկատում է նա՝ հավելելով, որ իրենց աշխատանքին մոտենում են սրտացավորեն, որպեսզի հիվանդ երեխայի ծնողները բուժհաստատությունից դուրս գան բավարարված ու վստահ իրենց բալիկի առողջության հարցում:

http://www.breitlingchallenge.com/

Մամուլը մեր մասին

Դիտել բոլորը