Շտապ օգնություն

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի կողմից տրամադրվող անհետաձգելի բուժօգնության ծառայությունն առանձնանում  է բարձրակարգ սպասարկմամբ , քանի որ գործում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան և վճարովի ծառայություն է: Ծառայությունը շուրջօրյա գործունեություն իրականացնում  է  ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում: «Սլավմեդ»  բժշկական կենտրոնը  շտապօգնությունը կազմակերպում է նոր, հարմարավետ ավտոմեքենաներով՝ ռեանիմոբիլներով, որոնք հագեցած են հիվանդի տեղափոխման համար նախատեսված, անհետաձգելի բուժօգնության և վերակենդանացման դեպքերում անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և պարագաներով: Ծառայությունն իրականացնում են փորձառու մասնագետները: Առանձին դեպքերում նրանք նաև կապ են հաստատում բուժկենտրոնի այլ մասնագետների հետ՝ մինչև բուժկենտրոն ժամանելը հիվանդին  անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար:

 Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ զանգահարել շտապբուժօգնության ծառայություն

-Հանկարծակի առաջացած հիվանդությունների ժամանակ, որոնցից են սիրտ-անոթային, կենտրոնական նյարդային համակարգի, շնչառական, որովայնի  խոռոչի և այլ  օրգանների  գործունեության սուր զարգացող  խանգարումները:

-Դժբախտ պատահարների ժամանակ, որոց թվում են վնասվածքները, այրվածքները,  թունավորումները, կայծակնահարությունը, էլեկտրահարությունը,  ջրահեղձությունը և այլն:

-Արտակարգ իրավիճակների ժամանակ, որոնց դասին են պատկանում ՃՏՊ-ները, զանգվածային վնասվածքները, թունավորումները և տարերային աղետները:

-Քրոնիկ հիվանդությունների սրացումների ժամանակ, երբ պահանջվում է անհետաձգելի բժշկական օգնություն:

-Վարակիչ հիվանդությունների ժամանակ,  երբ ունեք անհետաձգելի բժշկական օգնության կամ հոսպիտալիզացման կարիք:

 

Մնացած բոլոր դեպքերում կարող եք այցելել «Սլավմեդ»  բժշկական կենտրոն և շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով ստանալ ինչպես հիվանդանոցային (ստացիոնար), այնպես էլ արտահիվանդանոցային (ամբուլատոր) բուժօգնություն իր ողջ ծավալով:

Շտապօգնության ծառայություն կարող եք զանգահարել 85 58 հեռախոսահամարով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով: 

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 32 22 11:

Հետադարձ կապ՝ info@slavmed.am