Ծննդատուն



«Սլավմեդ»  բժշկական  կենտրոնի ծննդատունն ունի 3-րդ աստիճանի բարձրագույն կատեգորիա և հանդիսանում է բազմապրոֆիլ հիվանդանոցի բաղկացուցիչ մասը, որտեղ հսկվում և ծննդալուծվում են  ցածր և բարձր ռիսկի հղիներն ինչպես մանկաբարձագինեկոլոգիական ախտաբանություններով, այնպես էլ այլ օրգան-համակարգերի հիվանդություններով: Breitling Transocean Replica

Հղիությունը հաստատվելուց հետո կինը կարող է հաշվառվել «Սլավմեդ»-ի ծննդատանը  և 9 ամիսների ընթացքում գտնվել բժիշկների հսկողության ներքո: Ընդ որում, նա ունի հնարավորություն իր ցանկությամբ ընտրել բժշկին, որը կվարի ամբողջ ընթացքը՝ սկսած հղիությունից մինչև ծննդաբերություն և հետծննդյան շրջան: Ծննդատանը  ստեղծված է ներդաշնակ մթնոլորտ, որտեղ մասնագետներն ընտանեկան բժշկի կարգավիճակում են, և որտեղ հղիներն իրենց հարմարավետ և ապահով են  զգում: Ծննդատունը ներդրել  է  տան մոդելը.  այստեղ հղիներն իրենց հիվանդասենյակը դիտարկում են որպես տան շարունակություն:

Գործելով 2014 թվականից, ընդամենը 3 տարվա ընթացքում   <<Սլավմեդը>>-ի ծննդատունն արձանագրել է ծննդօգնության բավականին լուրջ ցուցանիշ: Ծննդատան բժիշկներն առ այսօր ծնունդ են տվել շուրջ 1500 երեխայի: Նկատելով բուժման արդյունքը, արագ վերականգնման ընթացքը,  հետագայում կանայք 2-րդ հղիության ժամանակ կրկին նախընտրել են դիմել «Սլավմեդ»:

 

Ծննդատան կազմի մեջ են մանկաբարձական, հղիների պաթոլոգիաների, գինեկոլոգիական, նորածնային,  ինտենսիվ թերապիայի, վիրահատական բաժանմունքները: Այստեղ  աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք բազմիցս ուսանել և մասնագիտացել են Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար ծննդատներում ու գինեկոլոգիական կլինիկաներում:

«Սլավմեդ» -ի ծննդատանը կանանց խորհրդատվությունն իրականացվում է Առողջապահության նախարարության սահմանած չափորոշիչներին ու  միջազգային նորմերին համապատասխան: Ծնննդատան բուժանձնակազմը անում է հնարավորը՝ հայտնաբերելու հղիության ընթացքի շեղումները, նվազեցնել հղիության վաղաժամ ընդհատումները և վաղաժամ ծննդաբերությունները:

Ծննդատանը ներկայացված են աշխարհահռչակ՝  ճապոնական Atom և գերմանական  Dräger Fabius նորածնային խնամքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները: 

Մանկաբարձական բաժանմունքը  հագեցված է  գերժամանակակից  տեխնոլոգիաներով: Բաժանմունքում գործում են անհատական ծնարաններ: Breitling Bentley Replica

Ծննդաբերության ընդացքում հնարավոր է շտապ կեսարյան վիրահատության անհրաժեշտություն առաջանալ: Հոգալով  ծննդկանների հարմարավետ տեղաշարժի մասին ՝ «Սլավմեդ»-ի ծննդատունը  վիրահատական սրահը ստեղծել  է անմիջապես ծննարանների կողքին:

Բոլոր մասնագետները

Վարդան Ռափյան Ծննդատան և գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ
Դավիթ Իգնոյան Մանկաբարձական բաժանմունքի ղեկավար
Աննա Ղազարյան Մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ
Աննա Գալստյան Մանկաբարձ-գինեկոլոգ
Լիանա Դաղբաշյան Մանկաբարձ-գինեկոլոգ
Արմինե Մխիթարյան Մանկաբարձ-գինեկոլոգ
Շուշան Բադալյան Մանկաբարձ-գինեկոլոգ
Վերժինե Կասարջյան Մանկաբարձ-գինեկոլոգ
Աննա Հովհաննիսյան Մանկաբարձ-գինեկոլոգ
Քրիստինա Ավանեսյան Մանկաբարձ-գինեկոլոգ
Ռոբերտ Մելիքյան Մանկաբարձ-գինեկոլոգ