Ծննդատուն



<<Սլավմեդ>> ԲԿ Անեսթեզիոլոգիայի ծառայությունն  ապահովում է պլանային և անհետաձգելի վիրաբուժական միջամտությունների անզգայացումը բոլոր տեսակի վիրահատությունների ժամանակ (ուռոլոգիական, ընդհանուր վիրահատական միջամտություններ, էնդոկրին վիրաբուժություն, վնասվածքաբանության,   քիթ-կոկորդ պլաստիկ վիրահատություններ, անոթային վիրաբուժություն),  նախավիրահատական, հետվիրահատական վարում: Omega Seamaster Replica

Անեսթեզիոլոգիական  ծառայությունը հագեցած է  ժամանակակից սարքավորումներով, դեղորայքով, անեստեթիայի և  արհեստական շնչառական, վիրահատական և հետվիրահատական մոնիթորինգի սարքերով: Բուժանձնակազմը մասնագիտացել, վերապատրաստվել և կատարելագործվել է աշխարհի առաջատար կլինիկաներում:

Ծառայությունում ներդրված են անզգայացման և ինտենսիվ թերապիայի բոլոր ժամանակակից մեթոդները: Վիրահատական բուժման ժամանակ անզգայացման եղանակն ընտրելիս  յուրաքանչյուր պացիենտի ցուցաբերվում է անհատական մոտեցում: Պլանային վիրահատությունից առաջ՝ վիրաբույժի վիրահատական ցուցումներ նշանակելուց հետո, ծառայության բուժաշխատողները հավաքագրում են հիվանդության անամնեզ, կատարում լաբորատոր-գործիքային հետազոտություններ, որոնք ներառում են ուլտրաձայնային հետազոտություն, սրտագրություն, անհրաժեշտության դեպքում նաև սրտի ուլտրաձայնային հետազոտություն: Լաբորատոր տվյալներից ելնելով, հաշվի առնելով փոփոխությունները՝  բժիշկ-անեսթեզիոլոգները հիվանդի օրգանիզմը ենթարկումն են  կորեկցիայի՝ բերելով այն կենսական մակարդակի:

<<Սլավմեդ>> ԲԿ  Անեսթեզիոլոգիայի ծառայության  գործունեության հիմնական սկզբունքն անվտանգ և որակյալ անեսթեզիայի ապահովումն է: Բժիշկ-անեսթեզիոլոգները լավագույն ջանքերն են կիրառում ՝ փրկելու հիվանդի կյանքը  անհետաձգելի  վիրահատությունների ժամանակ, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում: <<Սլավմեդ>>. մենք զգոն ենք և պատասխանատու յուրաքանչյուր հիվանդի առողջության և կյանքի համար:

 

Ծննդատան և գինեկոլոգիական բաժանմունքի անեսթեզիոլոգիական ծառայություն

<<Սլավմեդ>> ԲԿ ծննդատան և գինեկոլոգիական բաժանմունքի անեսթեզիոլոգիական ծառայության նպատակն է ցավ ենթադրող բժշկական միջամտություններից (կեսարյան հատում, հետծննդյան շրջանի պատռվածքներ, բնական ուղիներով ծննդաբերություն և այլն) և սթրեսից գինեկոլոգիական հիվանդներին, հղիներին, ծննդկաններին պաշտպանելը: Այսինքն` կատարել պացիենտների ադեկվատ ցավազրկում պլանային և անհետաձգելի միջամտությունների ժամանակ՝ շուրջօրյա ռեժիմով:

Ծառայությունն  իրականացնում է պացիենտների նախավիրահատական և հետվիրահատական վարումՊլանային վիրահատությունից առաջ բժիշկները զրուցում են նրանց հետ, հավաքագրում հիվանդության անամնեզ (կյանքի ընթացքում տարած հիվանդություններ, խնդիրներ, գանգատներ), կատարում անհրաժեշտ լաբորատոր- գործիքային  հետազոտություններ:

 <<Սլավմեդը>> մեծ տեղ է տալիս պացիենտների կոմֆորտի ապահովմանը: Վիրահատությունից հետո նրանք  վիրահատական սրահից տեղափոխվում են հետվիրահատական ինտենսիվ հսկողության պալատ, որտեղ մեկ օր գտնվում են բժիշկների  հսկողության ներքո:

Ցավազրկման նպատակով կիրառվում են նորագույն դեղամիջոցներ, անեսթեզիոլոգիայում կիրառվող ժամանանակից սարքավորումներ, ինչպես նաև մոնիտորինգի համակարգեր: Բժիշկները կիրառում են ընդհանուր և ռեգիոնար անզգայացման ժամանակակից եղանակները: Կեսարյան հատման ժամանակ  նախընտրությունը տրվում է ողնուղեղային ցավազրկման եղանակին, քանի որ  զրոյական մակարդակի է հասցված դեղորայքային ազդեցությունը պտղի վրա: Ցավազրկումը կրում է ռեգիոնար բնույթ. դեղը, որը ներարկվում է  ողնուղեղային կամ էպիդուրալ տարածք, բացարձակապես չի անցնում մոր արյան հուն և դրանով իսկ չի անցնում պտղին:

Ցավազրկման մեթոդի ընտրությունը կատարվում է յուրաքանչյուր ծննդկանի համար անհատապես՝ բժիշկ-անէսթեզիոլոգի կողմից, ծննդաբերությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգի հետ համատեղ:

Ծննդաբերության ցավազրկման նպատակով լայնորեն կիրառվում է երկարատև էպիդուրալ անզգայացման մեթոդըէպիդուրալ կատետրի միջոցով ներարկվում է   ցավազրկող դեղամիջոցը,  և հղին պրակտիկորեն ցավ չի զգում ողջ ծննդաբերության ընթացքում: Իսկ ծննդաբերությունից հետո, եթե  առկա են  պատռվածքներապա ցավազրկումը իրականացվում է նույն էպիդուրալ  անզգայացման եղանակով:

էպիդուրալ ցավազրկումը  հիմնականում կատարվում է հղիների ցանկությամբ և  բժշկական մանկաբարձական  ցուցումների դեպքում (եթե առկա են ծննդաբերական գործունեության շեղումներ):

<<Սլավմեդ>> ԲԿ ԲԿ ծննդատան և գինեկոլոգիական բաժանմունքի անեսթեզիոլոգիական ծառայությունում աշխատում են բանիմաց, հմուտ անեսթեզիոլոգներ, բուժքույրեր,  որոնք ունեն մանկաբարձական աշխատանքի մեծ փորձՆրանց աշխատանքի գլխավոր սկզբունքներից մեկը յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցումն է, ինչպես նաև ցավազրկման հարմարավետ և անվտանգ պայմանների ապահովումը: Harry Winston Midnight Replica

Բոլոր մասնագետները

Արամ Գրիգորյան Ծննդատան անեսթեզիոլոգիական ծառայության ղեկավար
Վահե Սաբունջյան Անեսթեզիոլոգիական բաժնի վարիչ