Ծննդատուն



Արդյունավետ բուժումը սկսվում է ճշգրիտ ախտորոշումից: Մեզ դիմող պացիենտը վստահ է, որ հետազոտվում է մանրակրկիտ ձևով  և ստանում վերջնական և ստույգ  ախտորոշում: Harry Winston Replica

<<Սլավմեդ>> ԲԿ  ընդունարանի և ախտորոշիչ ծառայության առաքելությունն է ապահովել պացիենտների՝ արագ և անվտանգ բուժօգնությունը, ինչպես նաև ապահովել որակի միջազգային չափանիշներին համապատասխան գործիքային ու լաբորատոր հետազոտությունների կազմակերպումը: Մեզ մոտ երբեք անհրաժեշտ հետազոտությունների ծավալը արհեստականորեն չի ուռճացվում:

Սովորաբար պացիենտի հետ շփման առաջին օղակը թերապևտիկ ծառայությունն է: <<Սլավմեդ>> ԲԿ  ընդունարանի և ախտորոշիչ ծառայության թերևապևտները տրամադրում են անվճար խորհրդատվություն: Դա արվում է հասկանալու համար, թե ինչ հետազոտություններ և լաբորատոր քննություն պետք է անցնի հիվանդը՝ խուսափելով  ավելորդ ֆինանսական ծախսերից:  Լինում են դեպքեր, երբ առաջին այցի ժամանակ բացահայտվում են հիվանդություններ, որոնց  մասին պացիենտը կասկածներ չունի:

 Մենք իրականացնում ենք  լաբորատոր բոլոր հետազոտությունները` մանրէաբանական, արյունաբանական, կլինիկական, կենսաքիմիական, իմունոլոգիական, հորմոնալ, կենսանյութերի, ինֆեկցիոն, բջջաբանական, այդ թվում՝ ներվիրահատական հետազոտություններ:

Մեր պրոֆեսիոնալ մասնագետներն իրականացնում են նաև բարձրակարգ սրտաբանական  հետազոտություններ՝ էլեկտրասրտագրություն, տրեդմիլ թեստ, էխոսրտագրություն, Հոլտեր, զարկերակային ճնշման որոշման հետազոտություն, դոպլեր : Կատարում ենք նաև ոսկրային, հենաշարժողական համակարգերի, որովայնի, կրծքավանդակի խոռոչների, ստամոքս-աղիքային տրակտի հետազոտություններ, ինչպես նաև ներերակային ուռոգրաֆիա և հիստերոսալպինգոգրաֆիա:  

Գործիքային հետազոտություններում գործնականում կիրառում ենք ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների ձեռքբերումները:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում ներկայացված է աշխարհում առաջատար Toshiba ֆիրմայի համակարգչային տոմոգրաֆը, Toshiba ընկերության արտադրության ZEXIRA նորագույն թվային ռենտգեն ապարատով, որն աշխատում է նվազագույն ճառագայթման պայմաններում: Breitling Professional Replica

Մեզ մոտ ստեղծված են բոլոր պայմանները ճշգրիտ հետազոտությունների անցկացման համար: Մենք հոգում ենք  մեր պացիենտների առողջության և հարմարավետության մասին`ամբողջ անձնակազմի համատեղ ջանքերով: Թիմային համախմբված աշխատանքը դրական արդյունքի երաշխիքն է: Սլավմեդ ԲԿ-ն եվրոպական ստանդարտներին համապատասխան կենտրոն է, որտեղից պացիենտը միշտ գոհ է հեռանում:

Բոլոր մասնագետները

Կարինե Հովհաննիսյան Ընդունարանի և ախտորոշման ծառայության ղեկավար
Կարինե Ստեփանյան Թերապևտ, ընտանեկան բժիշկ
Վահե Ավագյան Էնդոկրինոլոգ
Նելլի Շիգանյան Նյարդաբան
Ղուկասյան Ժասմենա Ալերգոլոգ
Սաթիկ Մարտիրոսյան Ակնաբույժ
Լուսինե Սարգսյան Քիթ-կոկորդ-ականջաբան