Ծննդատուն



 

Համակարգչային տոմոգրաֆիան ունիվերսալ հետազոտություն է, որը կիրառվում է գլխուղեղի, կրծքավանդակի, որովայնի և կոնքի օրգանների, ինչպես նաև ոսկրերի համալիր հետազոտության համար: Հետազոտությունը կատարվում է ինչպես առանց, այնպես էլ կոնտրաստ նյութի բոյուսային ներերակային ներարկման եղանակով: Բացի ներքին օրգանների մանրամասն հետազոտությունից, վերջինս հնարավորություն է տալիս գնահատել արյունատար անոթների ընթացքը և նրանց առկա ախտահարումները, այդ թվում նաև սրտամկանը սնուցող կորոնար զարկերակները: Այս հետազոտությունն ունի մի շարք առավելություններ. ինվազիվ չէ, կարճատև է, ուստի որոշ դեպքերում կարող է փոխարինել ինվազիվ կորոնարոգրաֆիային:

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում ներկայացված է նորագույն՝ Toshiba Aquillon Prime 160 մուլտիսպիրալային կոմպյուտերային տոմոգրաֆը (համակարգչային բազմաշերտագրության սարքը), որը ապահովում է պատկերների գերազանց որակ՝ մինիմալ ճառագայթային ծանրաբեռնվածության պայմաններում: Դա հնարավորություն է տալիս հետազոտոլ նաև երեխաներին: Եթե մեծահասակների դեպքում հետազոտությունը տևում է մինչև 12 վարկյան, ապա երեխաների դեպքում մինիմալ ճառագայթային ծանրաբեռնվածության պայմաններում՝ ընդամենը 5-6 վարկյան: ՀՀ-ում միակ տոմոգրաֆն է, որ կարող են հետազոտվել մինչև 300 կգ քաշ ունեցող այցելուներին (պացիենտներին): Copy Watches UK

Բոլոր մասնագետները

Էդմոնդ Կոստանյան Ռադիոլոգ
Արթուր Թովմասյան Ռադիոլոգ