Ծննդատուն



    «Սլավմեդ» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիան երաշխավորում է հետազոտությունների որակը՝ սկսած պրեանալիտիկայից (հետազոտություններ, պացիենտի նախապատրաստում, կենսանմուշի ճիշտ վերցնում), բարձրորակ հետազոտություններից մինչև արդյունքների մասնագիտական մեկնաբանումը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև որակավորված փարձագետների կողմից խորհրդատվական աջակցությունը: Omega Seamaster Planet Ocean Replica

   «Սլավմեդ» ԲԿ-ն մեծ ջանքեր ու միջոցներ է ներդրել, որպեսզի ապահովի  լաբորատորիայի բարձր մակարդակ՝ ապացուցելով, որ Հայաստանում ևս ախտորոշիչ լաբորատորիան կարող է և պարտավոր է համապատասխանել միջազգային ստանդարտներին:

      Մեր առավելություններն են՝

  • Հետազոտությունների ամենալայն տեսականին
  • Նորագույն մեթոդները և բարձր տեխնոլոգիան
  • Որակի բազմաստիճան հսկողությունը, որն օգնում է պահպանել լաբորատոր հետազոտությունների բարձր ստանդարտները
  • Պրոֆեսիոնալ թիմի փորձագետների խորհրդատվական աջակցությունը մեզ դիմողներին:

      Մեր հետազոտությունները մատչելի են և հասանելի հասարակության բոլոր շերտերին:

     Մենք առաջարկում ենք հետազոտությունների լայն շրջանակ՝

  • Կլինիկական հետազոտություններ
  • Արյունաբանություն
  • Մեզի ընդհանուր հետազոտություն՝ նստվածքի պարտադիր միկրոսկոպիայով
  • Կանանց և տղամարդկանց քսուքի հետազոտություն
  • Մաշկի քսուքի հետազոտություն դեմոդեկոզի և սնկիկների նկատմամբ
  • Սպերմատոգրամմա
  • Հյուսվածքային հեղուկների կլինիկական հետազոտություն և այլն:
  • Կենսաքիմիական 30-ից ավել ցուցանիշների հետազոտություն
  • Հորմոններ (սեռական գեղձերի, վահանաձև գեղձի, հիպոֆիզի, մակերիկամի, ենթաստամոքսային գեղձի)
  • Սեռական ճանապարհով տարածվող ինֆեկցիաների ախտորոշում (ԻՖՀ, ՊՇՌ և բակտերիոլոգիական մեթոդներով)
  • Ուռուցքային մարկերներ
  • Հղիության վաղ ախտորոշում
  • Ձվարանի ֆունկցիայի գնահատում
  • Հղիության գենետիկական սքրինինգ
  • Արյան մակարդելիության համակարգի ցուցանիշներ, D-դիմերներ
  • Արյան խմբի և ռեզուս-պատկանելիության որոշում, ռեզուս հակամարմինների որոշում
  • Ալերգոլոգիական հետազոտություններ
  • Բակտերիոլոգիական հետազոտություններ
  • Բջջաբանական հետազոտություններ:

     «Սլավմեդ» ԲԿ-ում իրականացվում է ներվիրահատական բջջաբանական հետազոտություն, որի նպատակն է վիճելի ախտորոշման դեպքում պարզել պրոցեսի բնույթը, տարածվածությունը (մետաստազների առկայությունը) իսկ օրգան պահպանող վիրահատությունների ժամանակ՝ մասնահատման սահմանների հսկողությունը:

       «Սլավմեդ» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիայում հետազոտությունների այս լայն ծավալը իրականացվում է աշխարհի առաջատար արդյունաբերողների նորագույն ավտոմատ սարքավորումներով:

       Արյունաբանական հայտնի Sysmex վերլուծիչը հնարավորություն է տալիս օգտագործելով ընդամենը 20 մկլ երակային կամ մազանոթային արյուն՝ 2-3  րոպեի ընթացքում համակարգչային մշակման ենթարկել 26 ցուցանիշ՝ տալով դրանց գրաֆիկական պատկերը: Սարքի բացառիկությունը լեյկոցիտների 5 տեսակ տարբերակելու հնարավորությունն է, ունի ինքնակարգավորման ու որակի հսկման ներքին համակարգեր: Անհրաժեշտության դեպքում հետազոտությունների որակը հսկվում է  նաև բարձորակ բժշկների կողմից՝ արյան քսուքի մանրադիտակային հետազոտմամբ:

       Կենսաքիմիական և իմունոլոգիական հետազոտությունները կատարվում են բնագավառում առաջատար արդյունաբերողներ F.Hoffman-La-Roche Ltd (Շվեյցարիա) նորագույն cobas c111 և cobas e411 ավտոմատ սարքավորումներով: Այս սարքավորումները հետազոտություններն իրագործում են փակ-թեսթ համակարգով, միանվագ ծախսանյութերով, փորձանմուշների ոչ կոնտակտային խառնիչով, որով բացառվում է նմուշների խաչաձև աղտոտման հնարավորությունը՝ ապահովելով արդյունքների հավաստիությունը:

        Սարքավորումների բացառիկությունը աշխատանքի մեթոդն է, որը բարձրացնում է արդյունքների հուսալիությունը՝ անկախ փորձանմուշի օպտիկական հատկություններից (գույն, պղտորություն): Ավտոմատ ծրագրավորումը, ավտոմատ կարգավորումը, ավտոմատ չափաբերման համակարգերը, որակի հսկման ներքին համակարգը ևս սարքավորումների առավելություններից են, որոնք իրենց հերթին բարձրացնում են հետազոտությունների արդյունքների հուսալիությունը: Սարքերը կարող են իրականացնել ինչպես արյան շիճուկի, այնպես էլ պլազմայի, մեզի, հյուսվածքային հեղուկների հետազոտությունները՝ ընդգրկելով բազմաթիվ կենսաքիմիական (սուբստրատներ, ֆերմենտներ, սպեցիֆիկ սպիտակուցներ, էլեկտրոլիտներ, D-դիմերներ, հոմոցիստեին) և իմունոլոգիական (օնկոլոգիա, ոսկրային նյութափոխանակություն, հորմոններ, հղիություն, անեմիա, վահանագեղձ, ինֆեկցիոն հիվանդություններ և այլն) ախտորոշիչ ոլորտներ:

       Արյան մակարդելիության հետազոտությունները իրականացվում են Start-4 (Ֆրանսիա) կիսաավտոմատ սարքով, որն այսօր համարվում է  մակարդուկի ձևավորման ժամանակի չափման “ոսկե ստանդարտ”: Հետազոտության արդյունքը կախված չէ նմուշի օպտիկական հատկություններից (գույն, պղտորություն):

       Նոր տեխնոլոգիաների կիրառումը լաբորատորիայի մասնագետների առջև միշտ դնում է  բարդ խնդիրներ, որն արդեն մոտիվացիա է, և ստիպում է  աճել, մասնագիտանալ և գիտելիքներով համապատասխանել բարձր տեխնոլոգիաներին:

      «Սլավմեդ» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիայի աշխատակազմը աչքի է ընկնում իր պրոֆեսիոնալիզմով, պատրաստվածությամբ, պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ:

       Մեզ մոտ աշխատանքները կատարվում են կարճ ժամկետում: Ապահովում ենք  արդյունքների էլեկտրոնային փոխանցում: Սառեցրած շիճուկը արխիվացվում է 5 օրվա ընթացքում՝ տալով լրացուցիչ հետազոտությունների հնարավորություն: Անհրաժեշտության դեպքում տեղում կազմակերպում ենք նեղ մասնագետների խորհրդատվություն:  Replica Roger Dubuis Excalibur

Բոլոր մասնագետները

Անաիդա Մադոյան Լաբորատոր ծառայության ղեկավար
Լուսինե Ստեփանյան Բժիշկ լաբորանտ
Նաիրա Պողոսյան Բժիշկ լաբորանտ
Լիանա Ավագյան Բժիշկ լաբորանտ
Կարինե Հարությունյան Բժիշկ լաբորանտ