Ծննդատուն



Ուլտրաձայնային հետազոտություններով հնարավոր է մանրակրկիտ ուսումնասիրել պացիենտի լյարդը, լեղապարկը, փայծաղը, ենթաստամոքսային գեղձը, երիկամները, ավշային հանգույցները, փափուկ հյուսվածքները, արյունատար անոթները և այլն: Ուլտրաձայնի հսկողության տակ կատարվում է նաև ախտորոշիչ բիոպսիա, որը հնարավորություն է տալիս ճիշտ ախտորոշել և ժամանակին կազմակերպել բուժումը: Cartier HPI00703 Replica

«Սլավմեդ »  բժշկական կենտրոնի ուլտրաձայնային հետազոտությունների ծառայությունը ներառում է՝

  • Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություններ՝ էլաստոգրաֆիա:

Էլաստոգրաֆիան նորագույն ուլտրաձայնային մեթոդ է, որը ողջ աշխարհում կիրառվում է գոյացությունների տարբերակման համար: Հետազոտությունը կատարվում է վահանագեղձի բարորակ և չարորակ գոյացությունների տարբերակման, ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների վիճակի գնահատման նպատակով: Հետազոտությունը բացարձակ անվտանգ է և չունի հակացուցումներ: Վտանգավոր խնդիրներ հայտնաբերելու դեպքում մասնագետներն  իրականացնում են պունկցիոն բիոպսիա, որն ուղարկվում է  բջջաբանական քննության:

  • Վահանաձև գեղձի պունկցիոն բիոպսիա սոնոգրաֆիկ հսկողության տակ:
  • Կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն, էլաստոգրաֆիա և պունկցիա սոնոգրաֆիկ հսկողության տակ:
  • Որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն 3D/4D: Կլինիկայի փորձառու մասնագետները  Fly Thru կոչվող եռաչափ հետազոտության շնորհիվ ներսից և խորությամբ զննում են խոռոչավոր օրգանները (լեղապարկ, միզապարկ և այլն),  գնահատում  լորձաթաղանթի ամենանուրբ փոփոխությունները (ուռուցքներ, քարեր, պոլիպներ…): Fly Thru ռեժիմը նորագույն 3D տեխնոլոգիաներից է:  Այս մեթոդի շնորհիվ հնարավոր է ստանալ  լրացուցիչ տեղեկություն ուռուցքների և ծավալային գոյացությունների ինվազիվ աճի մասին:
  • Միզասեռական համակարգի ուլտրաձայնային հետազոտություն (երիկամների հետազոտություն, երիկամների, միզապարկի գոյացությունների, քարերի հայտնաբերում): Ծառայությունն իրականացնում է  նաև արտաքին սեռական օրգանների` ամորձիների հետազոտություն՝  դոպլեր: Այս ամբողջական ստուգումը հնարավորություն է տալիս ուռոլոգներին ճիշտ մոտեցում ցույց տալ բուժմանը:
  • Լիմֆատիկ համակարգի ուլտրաձայնային հետազոտություններ:
  • Գինեկոլոգիան հետազոտություններն իրականացվում են հեշտոցային դաչիկով, ինչը թույլ է տալիս  հայտնաբերել  արգանդի լորձաթաղանթի պոլիպները, որոնք ունեն չարորակի վերածվելու հակում:
  • Պտղի ուլտրաձայնային հետազոտություն 3D/4D:  Դոպլերը գերձայնային հետազոտության տեսակ է, որի շնորհիվ հնարավոր է  գնահատել արյունատար խոշոր անոթներով արյան հոսքը: Մանկաբարձության մեջ դոպլեր հետազոտությունը նշանակվում է հղիության ընթացքում մայր-ընկերք-պտուղ համակարգում արյան շրջանառության հոսքը գնահատելու համար:  Մանկաբարձության մեջ դոպլեր հետազոտությունը թույլ է տալիս ավելի հստակ գնահատել հղիության ընթացքը, որոշել փոքրիկի դիրքը մոր արգանդի ներսում և պտղի զարգացումը՝ հղիության ժամկետներին համապատասխան: Hublot 909.NX.1120.RX Replica

«Սլավմեդ »  բժշկական կենտրոնում գերձայնային բոլոր տեսակի հետազոտությունները (սոնոգրաֆիա, էլստոգրաֆիա,  դոպլեր) իրականացվում են առանձնացված հարմարավետ կաբինետում:

Ուլտրաձայնային հետազոտությունների անցավ և անվտանգ լինելը թույլ է տալիս կատարել այն բազմիցս, առանց հետազոտության ժամանակի և քանակի սահմանափակման, ինչը հիվանդության ընթացքը դինամիկայում հսկելու հնարավորություն է տալիս:

  Գերժամանակակից սարքավորումներ, սրտացավ մասագետներ, ճշգրիտ ախտորոշում. գործոններ, որոնք երաշխավորում են  «Սլավմեդ »  բժշկական կենտրոնի   սոնոգրաֆիկ ծառայության բարձր որակը:

Բոլոր մասնագետները

Աննա Ղազարյան Մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ
Լուսինե Թանանյան Սոնոգրաֆիստ