Ծննդատուն



 

<<Սլավմեդ>> բժշկական կենտրոնի փորձառու ռադիոլոգներն իրականացնում են  դուպլեքս հետազոտություն  Toshiba ֆիրմայի նորագույն սարքավորման միջոցով: Replica Breitling Aerospace Evo

Դուպլեքս սկանավորումն  ախտորոշիչ ուլտրաձայնային հետազոտություն է, որն իր մեջ ներառում է  գունային դոպլեր նկարահանում և սպեկտրալ դոպլեր վերլուծություն:

Անոթների ոչ ինվազիվ հետազոտման մեթոդը  հնարավորություն է տալիս  գնահատել արյան  շրջանարության ցուցանիշները, երակային և զարկերակային   անոթների անցանելիությունը, նեղացումների աստիճանը, պատի վիճակը, թրոմբի առկայությունը և այլն: Հիմնականում հետազոտվում են մագիստրալ անոթները՝ որովայնի երիկամային զարկերակների, գլխի, ձեռքերի, ոտքերի:

Գլխի և պարանոցի անոթների դուպլեքս հետազոտության հիմնական ցուցումներն են` գլխացավը, գլխապտույտը, աղմուկն ականջներում, գիտակցության խանգարումները, կոորդինացիայի խանգարումները  և  հեմիպարեզը: Դուպլեքս հետազոտությունը հայտնաբերում է նեղացումները, անոմալիաները,  էքստրավազալ կոմպրեսիանՍտորին վերջույթների զարկերակների ու երակների դուպլեքս հետազոտության հիմնական ցուցումներն են` մկանային ցավերը սրունքներում, ոտքերի այտուցը, տրոֆիկական խոցերը, մաշկի գույնի փոփոխությունները, ոտնաթաթերի  հաճախակի  թմրածությունն ու  սառնությունը, երակային ցանցը ոտքերի վրաԱյս անցավ ու անվտանգ հետազոտությունը չունի հակացուցումներ

Երակների դուպլեքս  հետազոտության  միջոցով ախտորոշվում են վարիկոզ հիվանդությունը, թրոմբոզները (հատկապես խորանիստ անոթների, որոնք արտաքնապես չեն երևում), անոթային փոփոխությունները շաքարային դիաբետի  և  աթերոսկլերոզի ժամանակ: 

Երակային հիվանդությունների ռիսկի խմբում են՝

  • մարդիկ, որոնք ծանր ֆիզիկական աշխատանք են կատարում կամ աշխատանքի բերումով երկար ժամանակ գտնվում են ոտքի վրա (վիրաբույժ, վարսահարդար, վաճառող մատուցող և այլք, որոնք ունենում են ցավեր և այտուցներ),
  • ծխողներ՝ հատկապես կանայք, որոնց մոտ հաճախ է նկատվում անոթների պատի կարծրացում, ժամանակի ընթացքում կորչում է  էլաստիկությունը (կարող են առաջանալ աթերոսկլերոտիկ վահանիկներ),
  • հղիներ:

Հղիության ընթացքում երակների վարիկոզ լայնացման հավանականությունը մեծանում է: Հորմոնային գործոնին գումարվում է փոքր կոնքի արյան մատակարարման մեծացումը, ներորովայնային ճնշման մեծացումը, երեխայի միջոցով արգանդի մեծացումը, ինչը նպաստում է երակների վարիկոզ լայնացմանը: Հաճախ հղիներն ունենում են ենթամաշկային անոթների լայնացումներզարգացման արատներ, անոմալիաներ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել ծննդաբերության ժամանակ (օրինակ՝ արյունահոսության պատճառ հանդիսանալ): Այս խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում կանանց դեռ հղիությունը պլանավորելուց առաջ դիմել բժշկի, անցնել դուպլեքս հետազոտություն՝ հասկանալու համար՝ ինչ վիճակում են գտնվում երակները։ Վարիկոզ հայտնաբերվելու դեպքում բժիշկներն ապահովում են լիարժեք բուժում, ինչը թույլ է տալիս կանանց <<ապահովագրել>> երակները և առանց որևէ մտավախության պլանավորել հղիությունը:

Ինչ  վերաբերում է  շաքարային  դիաբետով հիվանդներին, ապա նրանք պետք է գոնե  տարին մեկ անգամ անցնեն դուպլեքս հետազոտություն: Պրոֆիլակտիկ զննումները  թույլ կտան վաղ շրջանում կանխարգելել աթերոսկլերոզ հիվանդության առաջացումը:

Երիկամային զարկերակների հետազոտությունը ցուցված է բարձր ճնշում ունեցող հիվանդներին:Այդ հետազոտությունը թույլ է տալիս որոշել բարձր ճնշման երիկամային ծագումը:

Մեթոդի  բարձր զգայունություն, ոչ ինվազիվություն, կրկնակի հետազոտությունների հնարավորություն, ճշգիրտ ախտորոշում. դուպլեքս հետազոտությունը անփոխարինելի մեթոդ է կլինիկական նյարդաբանության և անոթային վիրաբուժության  բնագավառում: Rolex 116718LN Replica

 

Բոլոր մասնագետները

Հասմիկ Ռափյան Դուպլեքս ախտորոշման բժիշկ
Կարինե Խոնդկարյան Դուպլեքս ախտորոշման բժիշկ