Ծննդատուն



<<Սլավմեդ>>  ԲԿ  էնդոսկոպիկ ծառայություննն իրականացնում է հետևյալ  հետազոտություններն ու միջամտությունները՝

  • Գաստրոսկոպիա,
  • Կոլոնոսկոպիա,
  • Breitling Replica Watches
  • Հելիկոբակտերի որոշում բիոպտատի միջոցով (հավաստիությունը 99%),
  • Աղեստամոքսային տրակտի պոլիպների և այլ ուռուցքների վաղաժամ հայտնաբերում,
  • Պոլիպների և վաղաժամ հայտնաբերված այլ ուռուցքների հեռացում,
  • Աղեստամոքսային տրակտից օտար մարմնի հեռացում,
  • Աղեստամոքսային տրակտի արյունահոսության դադարեցում

Ծառայությունը հագեցած  Հայաստանում միակ, ճապոնական արտադրության PENTAX ընկերության տեսաձայնագրման հնարավորությամբ նորագույն էնդոսկոպիկ սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս հետազոտություններն իրականացնել հիվանդի համար մինիմալ դիսկոմֆորտով:

Հիվանդների 90 %-ի շրջանում կա թյուր պատկերացում, որ այս հետազոտություններն ուղեկցվում են սարսափելի ցավով, քանի որ իրականացվում են գործիքի միջոցով, որը ներթափանցում է օրգանիզմ: Որպես կանոն, պացիենտները  խուսափում են  գաստրոսկոպիայից և կոլոնոսկոպիայից, փորձում են այլ հետազոտությունների (սոնոգրաֆիա, ռենտգեն հետազոություն, համակարգչային տոմոգրաֆիա) միջոցով ստուգել աղեստամոքսային տրակտի օրգաններըՄինչդեռ, գաստրոսկոպիան և կոլոնոսկոպիան միակ լիարժեք   դիագնոստիկ մեթոդներ են, որոնք հայտնաբերում են կերակրափողի, ստամոքսի, 12-մատնյա աղիքի և հաստաղիքի խնդիրները, մնացածը հարակից օգնող հետազոտություններ են:

<<Սլավմեդի>>  բժիշկների մասնագիտական  հմտությունների շնորհիվ էնդոսկոպիկ հետազոտություններն ընթանում են գրեթե անցավ: Բացի այդ, հիվանդի ցանկությամբ և բժշկական ցուցումների դեպքում հետազոտություններն անցկացվում   են ընդհանուր անզգայացմամբ: Բժիշկ-անէսթեզիոլոգը պրեպարատ է ներարկում հիվանդին, նա քնում է, և հետազոտության ողջ  ընթացքում բացարձակապես  որևէ զգացողություն չի ունենում

<<Սլավմեդ>> բժշկական կենտրոնն իրականացնում է նաև կերակրափողի ստետավորում: Կյանքի որակի բարելավմանն ուղղված արագ և անվտանգ միջամտությունը լավագույն լուծումն է  կերակրափողի այրվածքների, ինչպես նաև ծանր հիվանդություններ ունեցող, օրինակ՝ ուռուցքով հիվանդների համար, որոնք գանգատվում են կերակրափողի կպումներից: Մեթոդը հնարավորություն է տալիս հիվանդներին ազատվել կերակրափողի կպումներից,  սնվել  և ըմպել բնական ճանապարհով:

Այրոց զգացողություն, սրտխառնոց, դառը համ և հոտ բերանումցանկացած բնույթի ցավ որովայնի շրջանում, աղիների գործունեության խանգարում, փորկապություն, փորլուծություն, կղանքի հետ արյան կամ լորձի արտադրությունՑանկացած գանգատի դեպքում, որը կապված է աղեստամոքսային տրակտի հետ, պետք է դիմել բժիշկ-էնդոսկոպիստի կամ գաստրոէնտերալոգի: Կարևոր են նաև կանխարգելիչ հետազոտությունները: 50-անց  տղամարդկանց և  կանանց դեպքում նվազագույնը 3 տարին մեկ անգամ:  Ավելի հեշտ է վաղ շրջանում  հայտնաբերել և անհետևանք վերացնել աղեստամոքսային տրակտի վտանգավոր խնդիրները (ուռուցքներ), քան բուժել արդեն բարդացած վիճակում: Audemars Piguet Royal-Oak Replica

Բոլոր մասնագետները

Արման Պետրոսյան Գաստրոէնտերոլոգ
Նարեկ Զեյնալյան Էնդոսկոպիստ