Ծննդատուն



«Սլավմեդ»  ԲԿ գինեկոլոգիական ծառայությունը զբաղվում է կանանց սեռական օրգանների հետ կապված խնդիրների, հիվանդությունների բուժմամբ: Կատարվում են բուժական միջամտություններ, կոնսերվատիվ բուժում, վիրահատություններ: Գինեկոլոգիական բաժանմունքի վիրահատարանը հագեցած է ժամանակակից և լավագույն սարքավորումներով՝ անզգայացման Dräger Fabius+ և Storz լապարոսկոպիկ համակարգով: Glashütte Original Ladies Replica

Գինեկոլոգիական վիրահատություններն իրականացվում են  երեք եղանակներով՝ հեշտոցային,   լապարասկոպիկ, լապարատոմիկ:

Իսկ գինեկոլոգիական ծառայությունները մատուցվում են հետևյալ ուղղություններով՝

  • արգանդի հեռացումներ՝ հիմնականում  հեշտոցայի ճանապարհներով,  ինչը հնարավորություն է տալիս առավելագույնս խուսափել տրավմաններից
  • շեքի ռեկոնստրուկցիա
  • լապարասկոպիա՝ որպես բուժման ժամանակակից մեթոդ

<<Սլավմեդ>>-ի գինեկոլոգիական ծառայությունը մեծ ուշադրությունէ  դարձնում  շեքի վիրահատական պաթոլոգիաներին՝ անմիզապահություն, արտանկումներ, իջեցումներ, հին պատռվածքներ, որոնց ժամանակ առաջանում են և՛ միզապարկի, և՛ հեշտոցի պատերի, և՛ շեկի մկանների դեֆեկտներ, անմիզապահություն, սեռական կյանքի որոշակի անհարմարություններ: Սրանք ցուցումներ են, որոնց դեպքում հարկավոր է կատարել շեքի վերակառուցում՝ միաժամանակ երեք ուղղություններով, որպեսզի ամբողջությամբ վերականգնվեն  ոչ միայն շեքի և ներքին օրգանների, կոնքի խոռոչի օրգանների անատոմիան, այլև դրանց ֆունկցիան:

Բաժանմունքի հիմնական առավելությունն այն է, որ մասնագետներւ ձգտում են առավելագույնս կատարել ոչ ինվազիվ, նվազ տրավմատիկ վիրահատություններ՝ նվազեցնելոով  բարդությունների հավանականությունը՝ հիմնական նախընտրությունը տալով  հեշտոցային և լապարասկոպիկ եղանակներին (լապարատոմիան կիրառում միայն հույժ ծանր դեպքերի ժամանակ): Այս մեթոդները կարևոր են ոչ միայն արագ ապաքինման, այլև կոսմետիկ տեսանկյունից. որովայնի վրա վիրահատական հետքեր չեն մնում: Արդեն բուժված պացիենտները <<Սլավմեդ>>-ի գինեկոլոգիական բաժանմունքից հեռանում են մեծ գոհունակությամբ և երախտագիտությամբ: Best Selling Replica Watches

Բոլոր մասնագետները

Վարդան Ռափյան Ծննդատան և գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ
Դավիթ Իգնոյան Մանկաբարձական բաժանմունքի ղեկավար
Աննա Ղազարյան Մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ
Աննա Գալստյան Մանկաբարձ-գինեկոլոգ
Լիանա Դաղբաշյան Մանկաբարձ-գինեկոլոգ
Արմինե Մխիթարյան Մանկաբարձ-գինեկոլոգ
Շուշան Բադալյան Մանկաբարձ-գինեկոլոգ
Վերժինե Կասարջյան Մանկաբարձ-գինեկոլոգ
Աննա Հովհաննիսյան Մանկաբարձ-գինեկոլոգ
Քրիստինա Ավանեսյան Մանկաբարձ-գինեկոլոգ
Ռոբերտ Մելիքյան Մանկաբարձ-գինեկոլոգ