Ծննդատուն



Սլավմեդ բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքն իրականացնում է երկրորդ մակարդակի բուժծառայություն նույն կենտ ոնի ծննդատան շրջանակներում: Այն ներառում է ինչպես առողջ, այնպես էլ հիվանդ նորածինների խնամք իրականացնող կառուցվածքային միավորներ: Բաժանմունքն ապահովում է շուրջօրյա հերթապահություն:  Harry Winston MIDABD42RR005 Replica

Նորածնային բաժանմունքն աչքի է ընկնում իր ժամանակակից հագեցվածությամբ: Այստեղ առկա են նորածնային խնամքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները, մասնավորապես ճառագայթային տաքացուցիչ, կյուվեզ, ինֆուզոմատ, ֆոտոթերապիայի լամպ, էլեկտրական արտածծիչ սարք, ռեսպիրատոր թերապիայի համար նախատեսված ժամանակակից սարքավորումներ (արհեստական շնչառության և շնչուղիներում շարունակական դրական ճնշում ապահովող ապարատներ, T-աձև վերակենդանացման սարք), օքսիգենոթերապիայի համար նախատեսված սարքավորումներ (կենտրոնացված թթվածին, թթվածնի հոսքաչափեր, թթվածնային բլենդերներ, խոնավացուցիչներ, թթվածնային վրաններ և այլն), ունիվերսալ մոնիտորներ, որոնք իրականացնում են սրտի զարկերի և շնչառության հաճախության, մարմնի ջերմաստիճանի, արյան թթվածնային հագեցվածության մոնիտորինգ, չափում են նորածնի զարկերակային ճնշումը, ինչպես նաև թույլ են տալիս կատարել էլեկտրասրտագրություն: Նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքը հագեցած է նաև սեղմված օդի կենտրոնացված և անհատական աղբյուրներով, կենտրոնական վակուում արտածծման համակարգով, կենտրոնացված օդափոխիչ և օդի ջերմաստիճանը կարգավորող համակարգերով: 

Առողջ նորածինների խնամքը իրականացվում է մայրերի հետ համատեղ կեցության հետծննդյան հիվանդասենյակներում: Կան ինչպես անհատական, այնպես էլ ընդհանուր հիվանդասենյակներ` նախատեսված երկու ծննդկանի համար: Հիվանդասենյակները հարմարավետ են և համապատասխանում են ժամանակակից բոլոր պահանջներին: 

Սլավմեդ բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքում իրականացվում է ինչպես պետական պատվերի ողջ փաթեթի շրջանակներում, այնպես էլ այդ շրջանակից դուրս ծառայություններ, հետազոտություններ և սկրինինգներ: Վերջիններիս թվին են պատկանում նորածինների կոնքազդրային հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը, պուլսօքսիմետրիայի սկրինինգը սրտի բնածին հիվանդությունների հայտնաբերման նպատակով, խորհրդատվություն դուրս գրումից հետո: Վերը նշված բոլոր ծառայությունները և հետազոտություններն անխտիր կատարվում են անվճար` պետական պատվերի շրջանակներում ֆինասավորման և Սլավմեդ բժշկական կենտրոնի բարի կամքի դրսևորման շնորհիվ: 

 

Նորածնային ծառայության պատշաճ որակի ապահովման համար հսկայական է նաև հարակից լաբորատոր և գործիքային հետազոտություններ իրականացնող ծառայությունների դերը, որոնք շուրջօրյա ապահովում են արյան ընդհանուր քննություն, գլյուկոզայի և բիլիռուբինի մակարդակն արյան մեջ, թվային ռենտգենաբանական քննություն, տարբեր օրգան համակարգերի ուլտրաձայնային հետազոտություն, արյան ստերիլություն: Անհրաժեշտության դեպքում այս ցանկը կարող է համալրվել ավելի բարդ, խորացված և սպեցիֆիկ հետազոտություններով:  Panerai Luminor Replica

Սլավմեդ բժշկական կենտրոնում ընդհանրապես, և նորածնային բաժանմունքում մասնավորապես, քաջ գիտակցում են, որ բոլոր սարքավորումները և գործիքային հետազոտությունները դրական արդյունք կարող են ապահովել միմիայն արհեստավարժ բուժաշխատողների շնորհիվ, ուստի կենտրոնի քաղաքականության անկյունաքարերն ապացուցողական բժշկությունը, բուժաշխատողների հմտությունների և գիտելիքների անընդհատ կատարելագործումը, բուժաշխատողների և հիվանդների միջև փոխադարձ հարգանքի և վստահության ձևավորում

Բոլոր մասնագետները

Հովհաննես Ղազարյան Ֆիզիոթերապևտ
Լիլիթ Թովմասյան Նեոնատոլոգ
Իզոլդա Միքայելյան Նեոնատոլոգ
Աննա Գասպարյան Նեոնատոլոգ