Ծննդատուն



  Բազմաթիվ  հիվանդությունների ախտորոշման և բուժումը կազմակերպելու համար շատ կարևոր է կենսաբանական նյութի մանրէաբանական հետազոտությունը :         «ՍլավՄեդ Բժշկական Կենտրոն » մանրէաբանական լաբորատորիան հագեցած լինելով եվրոպական նորագույն լաբորատոր սարքավորումներով , որակյալ սննդային  միջավայրերով և միանվագ օգտագործման լաբորատոր սպասքով , իրականացնում է կենսաբանական նյութի ժամանակին և լիարժեք հետազոտություններ` ապահովելով ախտորոշման ճշգրտությունը , հետևաբար նաև բուժման արդյունավետությունը:  Replica Rolex DeepSea Challenge

         «ՍլավՄեդ Բժշկական Կենտրոն » մանրէաբանական լաբորատորիան հագեցած է`

  • Ժամանակակից լաբորատոր սարքավորումներով ( իտալական արտադրության թերմոստատ Memmert IN 30 , գոլորշային մեթոդով մանրէազերծիչ Tuttnauer 3870 ELV ,  չորաօդային մանրէազերծիչ Memmert SN 30 ևայլն ) :
  • Լաբորատորիան ապահովված է անօդակյաց ( անաէրոբ ) և միկրոաէրոֆիլ մանրէների աճման համար նախատեսված անաէրոստատով (AnaeroPack ( Mitsubishi gas chemical company -  Ճապոնիա), հատուկ գազային կազմով գեներատորներով (Gen box anaer , microaer - BioMèrieux –Ֆրանսիա ):
  • Որակյալ սննդային  միջավայրերով ` մանրէների աճման , աճի խթանման , միջավայրերի հարստացման համար անհրաժեշտ հավելանյութերով , տարբերակիչ տեստերով , կենսանմուշի  անվտանգ տեղափոխման սննդային միջավայրերով , հակաբիոտիկների սկավառակներով ( Liofilchem - Իտալիա , BioMèrieux – Ֆրանսիա ):  
  • Միանվագ օգտագործման լաբորատոր սպասքով (պետրիի թասեր , փորձանոթներ , մանրէաբանական օղակներ , ծայրադիրներ , առարկայական ապակիներ և այլն ):

            «ՍլավՄեդ Բժշկական Կենտրոն » մանրէաբանական լաբորատորիայում  դասական մանրէաբանական եղանակով կատարվում են բոլոր   տեսակի կենսաբանական նյութերի հետազոտությունները ` օդակյաց ( աէրոբ ) , միկրոաէրոֆիլ , անօդակյաց ( անաէրոբ ), պարտադիր անօդակյաց ( օբլիգատ անաէրոբ ) մանրէների և սնկերի վերաբերյալ:

 

  • Արյուն ( նորածնային , մեծահասակների ) , ողնուղեղային հեղուկ , սինովյալ հեղուկ, լեղի , վերքային արտադրություն , տարաբնույթ խոռոչային պունկտատների հետազոտություն ` անաէրոբ , աէրոբ մանրէների և սնկերի վերաբերյալ,                                     
  • Աչքի , ականջի , բերանի խոռոչի , լեզվի , լնդերի , քիթ -ըմպանի , բկանցքի քսուքների բրոնխների լվացման ջրերի, խորխի  հետազոտություն ` անաէրոբ , աէրոբ մանրէների և սնկերի վերաբերյալ,                                    
  • Դեմքի մաշկի ֆուրունկուլի պարունակություն `անաէրոբ մանրէների                                         ( Պրոպիոնեբակտերիում ակնե , պեպտոստրեպտոկոկեր ) վերաբերյալ, մաշկի տարբեր հատվածների քսուքների հետազոտություն աէրոբ մանրէների և սնկերի վերաբերյալ,                                    
  •  Մազի , եղունգի , մաշկի քերուկի հետազոտություն սնկերի ( Candida spp. , Aspergillus , Trichophyton ) վերաբերյալ,
  • Աղիների արտադրության ( կղանք ) - պայմանական ախտածին , ախտածին մանրէների և դիսբիոզի վերաբերյալ,
  • Մեզ , սերմ , միզասեռական օրգանների արտադրության հետազոտություն ` անաէրոբ , աէրոբ մանրէների և սնկերի վերաբերյալ,                                      
  • Միզասեռական օրգանների արտադրության հետազոտություն ` – Միկոպլազմա հոմինիսի , Ուրեապլազմա պարվումի և Ուրեապլազմա ուրեալիտիկումի վերաբերյալ`  9 հակաբիոտիկների նկատմամբ զգայունության որոշմամբ: Breitling Transocean Replica

Խնդրահարույց մանրէների հայտնաբերման դեպքում հակաբիոտիկազգայունությունը դրվում է  10 և ավելի հակաբիոտիկների նկատմամբ: Հետազոտության արդյունքները տրվում են համեմատաբար սեղմ ժամկետներում:             

Բոլոր մասնագետները