Ծննդատուն



<<Սլավմեդ>> բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքը կանոնավոր գործում է 2016 թվականի հունիսից: Բաժանմունքն իրականացնում է աղեստամոքսային տրակտի օրգանների(կերակրափող, ստամոքս, ենթաստամոքսային գեղձ,  լյարդ, լեղապարկ հաստ և բարակ աղիներ, տարբեր տեղակայման ճողվածքներ) վիրահատական միջամտություններ, այդ թվում՝   պրոկտոլոգիական միջամտություններ: Cartier Tank Replica

 Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժական բաժանմունքում  գործում է  նաև Քաշի նվազեցման կենտրոնը, որտեղ կիրառվում են քաշի նվազեցման ինվազիվ և ոչ ինվազիվ բոլոր մեթոդները /բարիատրիկ վիրահատություններ, ստամոքսի բալոնավորում, օղակավորում, երկայնակի մասնահատում/:

Վիրաբուժական ծառայություններն իրականացնում են արտերկրում վերապատրաստված, բարձր որակավորում ունեցող բժիշկ-վիրաբույժներ: Կատարում են տարբեր վիրահատություններ ինչպես բաց, այնպես էլ լապարասկոպիկ եղանակով: Հետևելով միջազգային տենդենցներին ու պահպանելով օրգանիզմին ավելի քիչ տրավմայի ենթարկելու սկզբունքը՝ բաժանմունքում նախապատվությունը տալիս են լապարոսկոպիկ միջամտություններին: Վիրահատությունները կատարվում են փոքր կտրվածքներով, քիչ ինվազիվ են, ենթադրում եմ հոսպիտալացման սեղմ ժամկետներ (1-2 օր),  արագ  ապաքինում, հիանալի կոսմետիկ արդյունավետություն ունեն: Կենտրոնում կատարում են նաև մեկ կտրվածքով լապարոսկոպիկ միջամտություններ(SILS տեխնիկա), որոնց դեպքում մի քանի կտրվածքների փոխարեն առկա է 1 կտրվածք (մինչև 2 սմ), այն էլ պորտի մեջից: Այս մոտեցումը հրաշալի կոսմետիկ արդյունքի երաշխիքն է:

Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքը  հագեցած է եվրոպական չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման համար նախատեսված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Վիրահատություններն իրականացվում են վերջին սերնդի  գերմանական KARL STORZ ընկերության արտադրության էնդոսկոպիկ համակարգով, որն ապահովում է մաքսիմալ  բարձր որակի Full HD տեսանելիություն և մինիալի հասցնում բարդությունները վիրահատության ժամանակ՝ թույլ է տալով իրականացնել անթերի և անվտանգ վիրահատական միջամտություններ:

Բարձր որակավորումհարուստ աշխատանքային փորձ, աշխարհի առաջատար ընկերությունների նորագույն բժշկական սարքավորումներ. գործոններ, որոնք  ապահովում են <<Սլավմեդ>> բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի բժշկական ծառայությունների բարձր որակը: TAG Heuer Grand Carrera Replica

 

Բոլոր մասնագետները

Լևոն Գրիգորյան Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ
Արամ Սեդրակյան Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ