Ծննդատուն



 

<<Սլավմեդ>> բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայությունn  իրականացնում է

  • կոնք-ազդրային և ծնկան հոդերի էնդոպրոթեզավորում,
  • Cheap Jaeger-LeCoultre Replica Watches
  • խոշոր հոդերի արթրոսկոպիկ վիրահատություններ,
  • կոտրվածքների վիրահատություններ ժամանակակից իմպլանտներով
  • հենաշարժական համակարգի տարբեր հիվանդությունների բուժում,
  • տարատեսակ դեֆորմացիաների շտկում
  • վերջույթների  երկարացում:

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության հաջող գործունեության հիմքում բարձր որակավորում ունեցող մասնագետների և նորագույն տեխնոլոգիական հագեցվածության համատեղումն է: Ծառայությունում ներդրվել են վիրահատական միջամտությունների ամենաարդյունավետ մեթոդները, որոնք քիչ ինվազիվ և տրավմատիկ են,  երաշխավորում են արագ ապաքինում:  Փորձառու մասնագետներն ունակ են վերականգնել ցանկացած կոտրվածք, իրականացնել խոշոր հոդերի էնդոպրոթեզավորում,  արթրոսկոպիկ վիրահատություններ, վերջույթների երկարացում և դեֆորմացիաների  շտկում:

<<Սլավմեդ>> բժշկական կենտրոնում լայն ծավալով զբաղվում են նաև սպորտային տարատեսակ վնասվածքների վերականգնմամբ:  Հիվանդների   հետվիրահատական շրջանը շատ կարճ է տևում՝ շնորհիվ բուժման նորարարական մեթոդների, որակյալ դեղորայքի: Շատ կարճ ժամանակահատվածում

 բանիմաց մասնագետները բարելավում են պացիենտների կյանքի որակը:

<<Սլավմեդ>>  ԲԿ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության վիրահատական սրահը հագեցած է նորագույն բարձրակարգ տեխնոլոգիաներով: Էնդոսկոպիկ տեխնիկան, ժամանակակից որակյալ  գործիքները բուժման  դրական արդյունքի երաշխիքն են: Վիրահատարանում գտնվող թվային  ռենտգեն ապարատը թույլ է տալիս ակնթարթորեն տարբեր դիրքերից ստանալ վիրահատվող հատվածի պատկերները ու վիրահատական միջամտությունն իրականացնել արագ ու կատարյալ ձևով՝ շնորհիվ փոքր կտրվածքների:  Ու երբ այս հնարավորությունները հայտնվում է հմուտ ու բազմակի վերապատրաստված օրթոպեդ-վնասվածքաբանի  ձեռքերում, հնարավոր  է լինում փոքրիկ հրաշքներ գործել: Cartier W6920046 Replica

Բոլոր մասնագետները

Կարեն Մարտիրոսյան Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար
Արտակ Հունանյան Վնասվածքաբան-օրթոպեդ
Վահրամ Գրիգորյան Վնասվածքաբան-օրթոպեդ
Հովհաննես Դրմոյան Վնասվածքաբան-օրթոպեդ