Ծննդատուն



 

«Սլավմեդ» ԲԿ էնդոկրին վիրաբուժության ծառայության  հիմնական ուղղությունը բոլոր պաթոլոգիաներով վահանաձև գեղձի, հարվահանաձև գեղձերի,  հիվանդությունների բուժումն է և՛ կոնսերվատիվ, և՛ վիրահատական եղանակներով: Վիրահատությունը ներառում է  ցանկացած տեսակի վիրահատական ծավալ պահանջող, այդ թվում՝ լիմֆատիկ հանգույցների հեռացում: Rolex Sea-Dweller Replica

 

Բաժանմունքի մասնագետներն իրականացնում են 1-2 օրվա վիրաբուժություն: Հիվանդների հետվիրահատականապաքինման շրջանը շատ կարճ է՝ շնորհիվ որակյալ բուժօգնությանբարձրորակ դեղորայքի, արդյունավետ  մեթոդներիգերժամանակակից սարքավորումների:

 

Այստեղ կատարվում են բոլոր անհրաժեշտ ախտորոշիչ միջոցառումները, ընդհուպ մինչև բարակ ասեղային՝ 1 սմ-ից փոքր հանգույցների պունկցիոն բիոպսիաներ: Պունկցիաները կատարվում են բացառապես սոնոգրաֆիայի հսկողության ներքո:

 

Էնդոկրին վիրաբուժության ծառայությունը հագեցած է  վերջին սերնդի  սարքավորումներով: Աշխարհահռչակ Storz ընկերության գերժամանաակից տեխնոլոգիաներն ապահովում են բարձր ճշգրտության դիագնոստիկա: Շնորհիվ  ախտորոշման ժամանակակից  մեթոդների՝ բժիշկները հնարավորություն ունեն ավելի վաղ հայտնաբերել ուռուցքներն ու վահանաձե գեղձի այլ հիվանդությունները։

 

էնդոկրին վիրաբուժության բաժանմունքում տեխնիկական անփութությունը  բացառված է: Մասնագետները կարևորում են  իրենց պացիենտների վստահությունը: Նրանց հնարավորություն են տալիս ցանկության դեպքում  վերցնել իրենց պունկցիայի տեսագրությունը, առարկայական ապակիները:

Տասնամյակների կուտակված փորձ, ժամանակակից բժշկության մեթոդների և տեխնոլոգիաների կիրառում…Էնդոկրին վիրաբուժության ծառայությունն  ապահովում է  բարդությունների բավականին ցածր տոկոս, կոսմետիկ արդյունավետություն, որը  վիրաբուժության մեջ հանդիսանում է լավագույն ցուցանիշը: Էնդոկրին վիրաբույժները լավագույն ջանքն են գործադրում՝ հետվիրահատական սպիի անտեսանելիությունն ապահովելու համար:

Բաժանմունքի վիրաբույժները պարբերաբար մասնակցում են տեղական և արտասահմանյան կոնֆերանսներին: Անցնում են պարբերական վերապատրաստումներ արտասահմանյան ժամանակակից կլինիկաներում, անհրաժեշտության դեպքում իրականացնում են կոնսուլտացիաներ ինտերնետի և skype-ի միջոցով: Cheap Audemars Piguet Replica

           

Բոլոր մասնագետները

Արամ Չամոյան Էնդոկրին վիրաբույժ
Արա Թորոսյան Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար