Ծննդատուն



Պլաստիկ վիրաբուժությունը աստիճանաբար ավելի պահանջված է  դառնում հայ հասարակական շրջանում: Տենդենց կա, որ տղամարդիկ նույնպես  պայքարում են  կնճռների դեմ՝ ձգտելով ունենալ երիտասարդ մաշկ: Իսկ կանայք հիմնականում դիմում են շրթունքների ծավալի մեծացման, կրծքերի ձի, չափի փոփոխությունների, կախվածության վերացման, քթի պլաստիկայի նպատակներով:

Մարդկության ձգտումը՝ գեղեցկության և կատարելության,  նպաստում է  բժշկության այս ոլորտի բուռն զարգացմանը Breitling Navitimer Replica

Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը  <<Սլավմեդ>>  ԲԿ-ի ժամանակակից, լավ հագեցած ստորաբաժանումներից է, որն իր գործունեությունն է ծավալում էսթետիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ոլորոտում:  Բաժանմունքի մասնագետները լավագույն ջանքերն են գործադրում ինչպես էսթետիկ, այնպես էլ վերակառուցողական-վերականգնողական վիրաբուժության ոլորտում:

Ծառայության հիմնական ուղղություններն են ՝

  • Էսթետիկ վիրաբուժություն,
  • Միկրովիրաբուժություն,
  • Վերականգնողական վիրաբուժություն ՝   արտաքին ականջի վերականգնում, արտաքին քթի վերականգնում, կրծքի վերականգնում, նյարդերի, ջլերի վերականգնում, հյուսվածքային դեֆեկտների վերականգնում, մաշկի և ենթամաշկային գոյացությունների հեռացում,
  • Ինյեկցիոն մեթոդներ՝ կնճիռների հարթեցում բոտոքսի և ֆիլլերների միջոցով, մեզոթերապիա, կելոիդ և հիպերտրոֆիկ սպիերի բուժում, մազաթափության բուժում, շրթունքների աուգմենտացիա

Էսթետիկ վիրաբուժությունը բժշկության ճյուղերից է, որը զբաղվում է մարդու արտաքինի բարելավմամբ՝ դեմքի և մարմնի (իրան, ձեռքեր, ոտքեր) խնդրահարույց հատվածների վիրահատական միջամտությամբ շտկման ճանապարհով:

Միկրովիրաբուժությունն իրենից ներկայացնում է տեղային հյուսվածքների, իմպլանտների  միջոցով այս և այլ տրավմաների, պատահարների արդյունքում առաջացած  դեֆեկտների վերացում, ինչպես նաև անդամահատված վերջույթների, նյարդերի, անոթների, ջլերի  վերականգնում: <<Սլավմեդ ԲԿ>> պլաստիկ և միկրովիրաբուժության ծառայությունը կատարում է նաև կոմպրեսիոն նեյրոպատիաների բուժում:

Վերականգնողական վիրաբուժությունը զբաղվում է և՛ անդամահատված,  և՛ նախկինում տարած տրավմանների, դեֆեկտների խնդիրների լուծմամբ:

Ինյեկցիոն մեթոդները կիրառվում են ոչ վիրահատական  եղանակով: Բուժման ինվազիվ միջամտություններն ուղղված են մաշկի երիտասարդացմանը, արտաքին տեսքի բարելավմանը:

Շրթունքի ծավալի փոփոխությունը  կատարվում է  և՛ վիրահատական, և՛ ֆիլլերների միջոցով,   և՛  պացիենտի սեփական ճարպի կիրառմամբ: Մեթոդի ընտրությունը որոշվում է բժշկի հետ խորհրդակցության ժամանակ՝ հաշվի առնվելով պացիենտի ցանկությունը, շրթունիք ծավալի մեծացման հնարավորությունը, բժշկական ցուցումները:  Կնճիռների  հարթեցումը կատարվում է  հանրությանը հայտնի բոտուլոտոքսինի միջոցով, որը ներարկվում է կոնկրետ չափաբաժինով:

Պլաստիկ և միկրովիրաբուժության ծառայությունը կիրառում է նաև սեփական պլազմայի ցենտրիֆուգից հետո ինյեկցոն մեթոդներ,  որոնք բարելավում են դեմքի  մաշկի որակը: Վիրաբուժներն իրականացնոմ են նաև ազդրերի պլաստիկա, նստատեղի վիրաբուժություն (մեծացնելով ծավալները, շտկելով կախվածությունները):  Հատուկ իմպլանտների միջոցով վերացնում են ոտքերի, սրունքների շրջանի դեֆեկտները: Իսկ որովայնի խնդիրների հետ կապված իրականացնում են և՛լիպոսակցիա, և՛ աբդոմինոպլաստիկա …

Հղիությունից հետո շատ կանանց մոտ իջնում է  որովայնի շրջանի մաշկի էլաստիկությունը, առաջանում է  սրթիա:  Վիրահատական միջամտությամբ վերացվում են նաև այդ խնդիրները:

<<Սլավմեդ>> ԲԿ  պլաստիկ և միկրովիրաբուժության ծառայությունն ապահովում է  պլաստիկ վիրահատությունների լայն սպեկտր մարմնի բոլոր մասերի վրա: Ծառայությունը հագեցած է ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս կիրառել բուժման առավել արդյունավետ և նվազ ինվազիվ եղանակներ: Ծառայությունը համագործակցում է տեղի և արտերկրի լավագույն վիրաբույժների հետ:

Բժիշկներն արդարացնում են պացիենտի սպասելիքներն իրենց արտաքին տեսքի բարելավման հետ կապված: Ծառայությունները մատչելի են և հասանելի  բոլորինՊատահական չէոր աշխարհի տարբեր անկյուններից բուժօհնության նպատակով (Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա)  <<Սլավմեդ>> են այցելում բազմաթիվ պացիենտներ: Breitling Bentley Replica

Բոլոր մասնագետները

Կիմ Խոդիկյան Պլաստիկ վիրաբույժ