Ծննդատուն



«Սլավմեդ»  բկ ուրոլոգիական կլինիկան զբաղվում է ուրոլոգիական խնդիրների ողջ ծավալով: Հիվանդությունները բուժվում են և' կոնսերվատիվ, և' վիրահատական եղանակներով: Ուրոլոգիան առաջին հերթին վիրաբուժական մասնագիտություն է, և առավել հաճախ պատահող ուրոլոգիական խնդիրները` միզասեռական օրգանների քաղցկեղներ, միզաքարեր, շագանակագեղձի ադենոմա, բուժվում են հիմնականում հենց վիրաբուժական միջամտությամբ: Մեծ դիմելիություն ունեն նաև կոնսերվատիվ բուժում պահանջող միզասեռական համակարգի տարբեր օրգանների բորբոքային հիվանդությունները, նեֆրիտները, ցիստիտները, սեռական ֆունկցիայի խանգարումները, անմիզապահությունները և  այլն:  

Չարորակ ուռուցքներ լինում են միզասեռական համակարգի բոլոր օրգաններում` մակերիկամներ, երիկամներ, միզապարկ, միզածորան, շագանակագեղձ և այլն: Դրանք «Սլավմեդ»ում վիրահատվում ու բուժվում են ժամանակակից լապարասկոպիկ եղանակով, որը ներկայում գոյություն ունեցող ամենաարդյունավետ և ոչ ինվազիվ մեթոդներից մեկն է: Լապարասկոպիկ վիրահատությունները ունեն մեծ առավելություններ ոչ միայն հետվիրահատական շրջանի կրճատման և ոչ ինվազիվության տեսանկյունից: Raymond Weil Replica

Միզաքարային հիվանդությունների ժամանակ քարահեռացումը լապարասկոպիկ եղանակով հնարավորություն է տալիս ուրոլոգին միաժամանակ կատարել երիկամի, երիկամի խոռոչների, ավազանի ու միզածորանի հետազոտություն, ի հայտ բերել քարագոյացման պատճառները և հենց վիրահատության ընթացքում վերացնել դրանք: Այսինքն՝  վաղ փուլում հնարավոր է դառնում կանխարգելել քարագոյացումը: Սա մեծ առավելություն է, որովհետև 50 % դեպքերում, ըստ վիճակագրության, գրանցվում է գլոբալ միզաքարային հիվանդության կրկնություն: Լապարասկոպիկ վիրահատությունների շնորհիվ ուրոլոգները կարողանում են այդ տոկոսը կտրուկ իջեցնելԼապարասկոպիկ վիրահատության հենց հաջորդ օրը պացիենտը տուն է գնում և 2-3 օրից լիարժեք վերադառնում է իր աշխատանքային ռեժիմին:

Ուրոլոգիական լապարասկոպիկ վիրահատությունների ամենամեծ ծավալը ու ամենալայն սպեկտորը <Սլավմեդ> ԲԿ  ուրոլոգիական կլինիկայի առաջին գլխավոր առանձնահատկությունն է:

«Սլավմեդ» ԲԿ  ուռոլոգիական թիմը հանրապետությունում համարվում է ուրոլոգիական նորարարական վիրահատական մի շարք միջամտությունների առաջին իրականացնողներից մեկը: Հայաստանում 2006թ. առաջին անգամ կատարեցին ուրոլոգիական լապարասկոպիկ վիրահատություն և սկսեցին լայն ծավալով իրականացնել շագանակագեղձի քաղցկեղի բուժում վիրահատական եղանակով: Լապարասկոպիան թիմի նախընտրած ուղղությունն է, որով ընթանում է արդեն 10 տարիԵվ հենց բուժված հիվանդների երաշխավորություններն են շատերին ուղղորդում <Սլավմեդ> ուրոլոգիական ծառայության թիմի մոտ:

<Սլավմեդ> ԲԿ ուրոլոգիական կլինիկային վստահում են ոչ միայն տեղացիներ, այլև արտերկից ժամանած  օտարերկրացի պացիենտներ: Նման բարձր դիմելիության հիմքում ընկած են բուժօգնության բարձր որակն ու մակարդակը, թիմի պրոֆեսիոնալիզմը, հետվիրահատական նվազագույն ժամկետը, արագ ապաքինումը: Breitling Transocean Replica

Բոլոր մասնագետները

Կարինա Առաքելյան Ուրոլոգ-վիրաբույժ
Ռուբեն Հովհաննիսյան Ուրոլոգիական ծառայության ղեկավար