Պատասխանեք մեր հարցերին և պարզեք՝ ունեք արդյո՞ք սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների ախտանշաններ, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ կան սեռական օրգանների հիվանդություններ, որոնք կարող են արգանդի վզիկի, հեշտոցի, առնանդամի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ, ազդել սերմնահեղուկի վրա, իսկ հղի կանանց մոտ նույնիսկ կարող են պտղի բնածին հիվանդություների առաջացման պատճառ դառնալ:

Ունե՞ք արդյոք՝

1.Սեռական օրգաններում քորի զգացողություն
2.Սեռական օրգաններում այրոցի զգացողություն
3.Կարմրություն, խոցեր, բշտեր սեռական օրգանների շրջանում
4.Կարմրություն, խոցեր, բշտեր հետանցքի շրջանում
5.Հաճախակի միզարտադրություն
6.Ցավոտ միզարտադրություն
7.Տհաճ հոտով արտադրություն սեռական օրգաններից
8.Աճուկային շրջանում ավշային հանգույցների մեծացում
9.Սեռական մերձեցման ժամանակ անհարմարության զգացողություն