ԿՐԻՈԴԵՍՏՐՈՒԿՑԻԱ

Կրիոդեստրուկցիան մաշկի և լորձաթաղանթների բարորակ և չարորակ նորագոյացությունների բուժման նվազ ինվազիվ, արդյունավետ մեթոդ է, որը հաջողությամբ կիրառվում է մաշկաբանության, էսթետիկ բժշկության, գինեկոլոգիայի և վիրաբուժության մեջ:

Կրիոդեստրուկցիայի մեթոդի ազդեցության մեխանիզմը, պաթոլոգիկ փոփոխված հյուսվածքների՝ վերահսկվող, արագ սառեցումն է, և սառեցված հատվածի դանդաղ տաքացումը:

Ինչպես նշեց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մաշկաբան՝ Դավիթ Հարությունյանը, այս մեթոդը լայնորեն կիրառվում է մաշկաբանության մեջ, մաշկային տարբեր նորագոյացությունների հեռացման համար, որոնք են՝

  • Բարորակ նորագոյացություններ (խալեր, պապիլոմաներ, գորտնուկներ, կոնդիլոմաներ):
  • Արյունատար և լիմֆատիկ անոթների գոյացություններ (անգիոմաներ):
  • Սեբորեային կերատոզ, փափուկ ֆիբրոմա (ակրոխորդոն), ակտինիկ կերատոզ, հպավարակիչ մոլյուսկ, սրածայր կոնդիլոմա, անգիոֆիբրոմա, դերմատոֆիբրոմա և այլն:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում կրիոդեստրուկցիան իրականացվում է Հայաստանում եզակի` КриоИней КИ-402 սարքով:

Միջամտությունը գրեթե անցավ է և անարյուն:

Տեղային սառեցուման հետևանքով չեն վնասվում հարակից հյուսվածքների առողջ բջիջները:

Կոպիտ սպիեր չեն առաջանում:

Մեթոդը հնարավորություն է տալիս ոչ միայն հեռացնել նորագոյացությունը, նաև խթանել օրգանիզմի իմունռեակտիվ ֆունկցիաների ակտիվացումը:

Միջամտության ընթացքում և հետո բարդություններ գրեթե չեն դիտվում:

Ինչպես նշեց մաշկաբանը՝ միջամտությունն ունի նաև հակացուցումներ, ինչպիսիք են՝ սուր ինֆեկցիոն հիվանդությունները և բորբոքային պրոցեսների առկայությունը: Երբեմն միջամտությունը հնարավոր չի լինում իրականացնել նաև գոյացության մեծ չափսերի, կամ դժվարհասանելի տեղակայման հետևանքով: Հղիության դեպքում նույնպես հակացուցված է միջամտությունը:

Եզրափակելով խոսքը մաշկաբանը հավելեց, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կրիոդեստրուկցիայից առաջ կատարվում է գոյացության ախտորոշում, ըստ անհրաժեշտության նաև դերմատոսկոպիկ հետազոտություն:

Կրիոդեստրուկցիայի իրականացման դեպքում, դերմատոսկոպիկ հետազոտությունը, ըստ ցուցման, կատարվում է անվճար: