Պարկինսոնի հիվանդություն

Պարկինսոնի հիվանդությունը կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություն է, որը հիմնականում ընթանում է  կամայական շարժողական ֆունկցիաների և գործողությունների խանգարումներով:

Հիվանդության կլասիկ նկարագիրը տրվել է անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնի կողմից 1817թ, հենց նրա անունով էլ կոչվել է հիվանդությունը:

Ինչպես նշում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի նյարդաբան՝ Վահե Շաքարյանը

Պարկինսոնի հիվանդության առաջացման պատճառը գլխուղեղի սև նյութում (substantia nigra) դոֆամին արտադրող նեյրոնների քանակի նվազումն է և\կամ ոչնչացումը:

Պարկինսոնի հիվանդության հիմնական կլինիկական դրսևորումներն են`

  1. հանգստի դող, որը հիմնականում լինում է միակողմանի, վերին վերջույթներում և հիշեցնում է «դրամ հաշվելու» գործողություն
  2. բրադիկինեզիա` շարժումների դանդաղում
  3. մկանային կարկամություն` մկանային տոնուսի բարձրացում, ձգվածության զգացում
  4. պոստուրալ խանգարումներ` հիվանդները հաճախակի վայր են ընկնում

Պարկինսոնի հիվանդությանը բնորոշ է`

  • դեմքի «դիմականման» արտահայտությունը, որը գրեթե զուրկ է դիմախաղից
  • մարմնի դեպի առաջ թեքված՝  կռացած դիրքը
  • ձեռքերը կիսածալված են և հպված իրանին
  • ոտքերը կիսածալված են ծնկան հոդերում
  • քայլերը մանր են՝ «տիկնիկի» քայլվածք

Պարկինսոնի հիվանդության ժամանկ հիմնական ախտանիշներից բացի, կարող են լինել`

  • ձայնի փոփոխություն
  • ձեռագրի փոփոխություն` միկրոգրաֆիա
  • հոտառության կորուստ
  • վեգետատիվ նյարդային համակարգի խափանում` դեմքի մաշկի կարմրություն, թեփոտում, ճարպոտում
  • կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարում` միզակապություն, փորկապություն
  • խուճապ, տագնապ, դեպրեսիա

Չնայած որ Պարկինսոնի հիվանդությունը ամբողջությամբ չի բուժվում, այնուամենայնիվ չափազանց կարևոր է, վերը թվարկված ախտանիշները և հիվանդությանը բնորոշ դրսևորումները նկատելու դեպքում անմիջապես դիմել բժշկի, ով կկազմի անհատական բուժման պլան, ինչը կկանխի և կմեղմի հիվանդության զարգացման ընթացքը: