Բժշկական ապահովագրություն

Եթե Դուք արդեն հոգ եք տարել Ձեր առողջության մասին և ունեք բժշկական ապահովագրություն կամ սոցփաթեթի շահառու եք, մենք վստահեցնում ենք, որ ցանկացած իրավիճակում «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կստանաք եվրոպական չափորոշիչներին համապատասխան որակյալ բուժօգնություն` առանց խոչընդոտների և լրացուցիչ հերթագրումների:

Հաշվի առնելով մեր երկրում բժշկական ապահովագրության ներդրման զարգացման առաջընթացն ու կարճ ժամանակահատվածում ոլորտի գրանցած ձեռքբերումները՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը տրամադրում է առանձնահատուկ պայմաններ բժշկական ապահովագրություն ունեցող կամ սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող քաղաքացիներին` սերտ համագործակցելով ՀՀ-ում բժշկական ապահովագրություն տրամադրող բոլոր ընկերությունների հետ, որոնց թվում են  «Ռոսգոսստրախ Արմենիա», «Գարանտ ինշուրանս», «Ռեսո», «Սիլ ինշուրանս», «Արմենիա ինշուրանս», «Նաիրի ինշուրանս», «Ինգո Արմենիա» և այլ ապահովագրական ընկերություններ:

Բժշկական ապահովագրության և սոցիալական փաթեթի շրջանակներում ՀՀ քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր անձ իրավունք ունի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով ստանալ բժշկի խորհրդատվություն, անցնել  բուժզննում, ինչպես նաև ստանալ հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժօգնություն իր ողջ ծավալով:

Հիվանդանոցային (ստացիոնար) բժշկական օգնություն և սպասարկում

Արտահիվանդանոցային (ամբուլատոր) պայմաններում իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ

Վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն)՝ արտահիվանդանոցային ձևով իրականացվող առաջնային բժշկական օգնություն և սպասարկում

Տարեկան կանխարգելիչ բժշկական քննություն

Համաձայն գործող նոր մոդելի` բժշկական կենտրոններն այլևս չունեն պետության կողմից սահմանված հստակ բյուջե, և ողջ թղթաբանական գործընթացը տեղափոխվել է ապահովագրական ընկերություն-բուժհիմնարկ հարթություն: Ապահովագրական ընկերություններն այլևս ապահովում են բժշկական փաթեթով նախատեսված ծառայությունների տրամադրումը սոցիալական փաթեթի շահառուներին` որպես ապահովագրված անձինք:

Եթե Դուք ընտրել եք «Սլավմեդ» բժշկական կենտրոնը և ցանկանում եք ստանալ Ձեզ անհրաժեշտ բուժօգնությունը, անհրաժեշտ է նախապես` այցից առաջ, կապ հաստատել ապահովագրական ընկերության հետ` հայտի ձևակերպման համար, որպեսի խնայեք Ձեր ժամանակը, ապա այցելել մեզ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ: Անհետաձգելի դեպքերում անմիջապես կարող եք դիմել բժշկական կենտրոն  բուժօգնություն ստանալու նպաակով, որից հետո ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում բժշկական ապահովագրության և սոցփաթեթի շահառու հանդիսացող անձանց բուժօգնությունն իրականացվում է ինչպես կորպորատիվ, այնպես էլ անհատական սկզբունքով։

Դիմելով «Սլավմեդ» բժշկական կենտրոն` Դուք կստանաք լավագույն առաջարկն ու պայմանները Ձեր առողջության պահպանման ու վերականգնման համար:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն՝ հետադարձ կապի միջոցով

Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 322211, թեժ գիծ՝ 8558

Հետադարձ կապ՝ info@slavmed.am