Ռևմատիզմ միֆ և իրականություն
Ռևմատիզմը կամ սուր ռևմատիկ տենդ.
«Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկ-ռևմատոլոգ՝ Անուշիկ Կարապետյան
Ռևմատիզմը կամ սուր ռևմատիկ տենդը A խմբի B հեմոլիտիկ ստրեպտակոկի հետինֆեկցիոն բարդություն է, որն ունի համակարգային բնույթ (1-6% դեպքերում):
Ե՞րբ և ո՞ր տարիքում է դիտվում այս բարդությունը
Սուր ռևմատիկ տենդը դիտվում է առավելապես 4-16 տարեկանների շրջանում:
Եզակի են դեպքերը չափահաս ազգաբանկչության շրջանում:
Ռևմատիզմի կլինիկական դրսևորումներն են՝
- Պոլիարթրիտ (75%) դեպքերում դիտվում է բոլոր խոշոր հոդերի՝ ծնկան, սրունք-թաթային և արմնկան հոդի ախտահարում:
- Սրտի ախտահարում (65%) դեպքերում:
- Ենթամաշկային անցավ հանգույցներ:
- Բարձր ջերմություն 38 աստիճան և ավելի մինչև 4 շաբաթ տևողությամբ:
16 տարեկանից հետո հոդաբանին դիմող բուժառուն ով ունի հոդային խնդիրներ հաճախ կիրառում է՝ ՌԵՎՄԱՏԻԶՄ տերմինը, կա ընդունված կարծրատիպ, որ բոլոր ռևմատիկ հիվանդություններն ընդհանուր առմամբ անվանում են ռևմատիզմ՝ այնինչ ի նկատի ունեն ռևմատիկ հիվանդություն: Երբ խոսքը գնում է իրական ռևմատիզմին ապա ճիշտ է ձևակերպել «սուր ռևմատիկ տենդ» տերմինով: