Անհաս ծնված երեխաների միջազգային օրը

 

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում այսօր նշվել է անհաս ծնված երեխաների միջազգային օրը: Կենտրոնը լի էր երեխաներով ու երջանիկ ծնողներով: Վաղաժամ ծնված երեխաներին խնամելու և մանկական մահացությունը կրճատելու նպատակով «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովակիմյանը երեխաների բուժման և առողջացման հնարավորությունները ընդլայնելու նպատակով ներդրել է նրանց խնամքի համար նախատեսված ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումները, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել նորածինների մոտ հաճախ հանդիպող բարդությունները: «Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային ինտենսիվ թերապիայի և մանկաբարձության բաժանմունքներում անհաս ծնված երեխաների կյանքը փրկելու համար ստեղծվել են բոլոր նպաստավոր պայմանները: Ներդրված են ինտենսիվ խնամքը և շնչառական խնդիրները կարգավորող ու անհրաժեշտ վերահսկողություն սահմանող մեծ պահանջարկ ունեցող բացառիկ սարքավորումներ: Հատուկ սարքավորումների շնորհիվ կենտրոնի բժիշկները կարողանում են խնամել անգամ մեկ կիլոգրամից ցածր ծնված երեխաների:

Մեզ հետ զրույցում «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովակիմյանն  ասաց. «Ի ուրախություն մեզ, այսօր կենտրոնի հագեցվածությունը թույլ է տալիս ապահովել վաղաժամ ծնված նորածինների լիարժեք խնամքի պայմաններ` նույնիսկ ամենաբարդ դեպքերի ժամանակ, դրանով իսկ նպաստելով նրանց կյանքի որակի բարձրացմանը, որը ո՛չ միայն կնվազեցնի նորածնային մահացությունը, այլ նաև երկարաժամկետ հիվանդացությունը»:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. « Ավելի քան 20 տարի այս ոլորտում աշխատելով, կարող եմ վստահորեն ասել, որ այն պայմանները, որոնք ստեղծվել են «Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքում, թույլ են տալիս իրականացնել համապատասխան հսկողություն և խնամք նույնիսկ ամենաբարդ ու պատասխանատու դեպքերի ժամանակ»:

Հ. Ղազարյանի փոխանցմամբ`այս պահին կենտրոնում իրենց հսկողության տակ կան բազմաթիվ երեխաներ: «Մեր կլինիկայում ծնված հիվանդ նորածինների բուժումը կազմակերպում ենք մեր կենտրոնի պատերի ներքո: Սա մեր կենտրոնի ռազմավարությունն է»:

Զրուցակիցն ընդգծեց, որ կենտրոնը հագեցված է ժամանակակից սարքավորումներով, թեև, սարքերից զատ, Հ. Ղազարյանը կարևորում է հատկապես մասնագետների դերը. «Անշուշտ, բարձրակարգ սարքավորումներն օգնում են բժշկին ճիշտ ախտորոշման և բուժման հարցերում, սակայն միայն դա բավարար չէ լավ արդյունքներ ունենալու համար. հարկավոր է լավ բուժանձնակազմ:  Այդ առումով կարևորում եմ մեր կենտրոնի ո՛չ միայն բժիշկների պատրաստվածությունը, այլ նաև` բուժքույրերի, քանի որ նրանք ևս պարբերաբար մասնակցում են համապատասխան դասընթացների՝ քանցնելով անհրաժեշտ թեստավորումներ, որպեսզի կարողանան ապահովել բարձր որակ»:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացած ծնողները մեզ հետ զրույցում գոհունակության խոսքեր ասացին:

Վարդուհի Հակոբյանը նշեց. «Մեր բալիկը ծնվել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում հղիության 6-րդ ամսում` ուղեղի արյան զեղումով: Ծնվելուց հետո երկու ամիս շարունակ բուժվել է հիվանդանոցում: Այժմ, նրա քաշը հինգ կիլոգրամ է: Բժիշկները պայքարեցին նրա կյանքի համար, ամեն ինչ արեցին, որպեսզի մեր բալիկն առողջանա, ինչը և նրանց հաջողվեց»:

Մարիամ Ռամազյանը պատմեց. «Մեկ տարի առաջ ծննդալուծվել եմ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում: Զույգ բալիկներ ունեմ: Վաղաժամ ծննդաբերություն էր`լուրջ բարդություններով: Կարծում եմ, եթե չլիներ բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքը, պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև տեխնիկայով հագեցած վերակենդանացման բաժանմունքը, գուցե հիմա երկու բալիկիս հետ այստեղ չլինեի…

Ունեմ նաև մեծ որդի, և երբ համեմատականներ եմ անցկացնում՝ անհամեմատելի է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի հսկողությունն իրականցվել է այստեղ: Մեր բալիկը ծնվել է այս տարվա սեպտեմբերին` նախատեսված ժամկետից երկու ամիս սպասարկումը, տեխնիկական հագեցվածությունն ու բժիշկների պրոֆեսիոնալ մակարդակը»:

Լիլիթ Գասպարյանն ասաց. « Դիմել ենք «Սլավմեդ» բժշկական կենտրոն և հսկողությունն իրականցվել է այստեղ: Մեր բալիկը ծնվել է այս տարվա սեպտեմբերին` նախատեսված ժամկետից երկու ամիս շուտ: Հիվանդանոցում 35 օր մնացինք: Չգիտեմ ինչ խոսքեր ասել, որ շնորհակալությունս հայտնեմ. մարդասեր բժիշկներ են, և, ամենակարևորը, արհեստավարժ են իրենց գործում»:

Սերգեյ Ղազարյանն անկեղծացավ. «Բալիկս ծնվել է 2015 մայիսի 15-ին`  7 ամսական հղիությունից,  քաշը` 1 կգ 850 գրամ: Մոտավորապես մեկ ամիս մնացինք «Սլավմեդ» բժշկական կենտրոնում, կարծես հարազատ տանը լինեինք… Շատ գոհ ու շնորհակալ ենք նորածնային բաժանմունքի անձնակազմից, հատկապես` բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ղազարյանից: Իմ բալիկն այժմ 2 և կես տարեկան է»: