Անվճար բուժզննում և խորհրդատվություն անոթային խնդիրներ ունեցողների համար
«Սլավմեդ» բժշկական կենտրոնը, տոներին ընդառաջ, հայտարարում է բաց դռներ անոթային խնդիրներ ունեցողների համար: Ամբողջ մեկ ամիս՝ նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 4-ը, «Սլավմեդ» բժշկական կենտրոնում յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա անվճար անցնել առաջնային բուժզննում և ստանալ խորհրդատվություն լավագույն անոթաբաններից:
Որպես սկզբունք ընդունելով հանրայի առողջության պահպանումն ու վերականգնումը, «Սլավմեդ» բժշկական կենտրոնը մշտապես հետևում է հանրության շրջանում տարածված հիվանդությունների զարգացման տեմպերին: Այս անգամ բուժկենտրոնն ուշադրությունը սևեռել է երակների վարիկոզ լայնացման խնդիրներին, քանի որ երակների վարիկոզ լայնացման տարբեր աստիճաններով տառապում է բնակչության մի զգալի մասը, այդ թվում՝ նաև երիտասարդներ: Նրանց մեծ մասը վաղ փուլում նույնիսկ չի էլ պատկերացնում խնդրի լրջությունը, իսկ հիվանդությունները ժամանակի ընթացքում խորանալով՝ հանգեցնում են ավելի լուրջ բարդությունների: Սա հնարավորոություն է երակային ամենատարբեր խնդիրների դեպքում ստանալ խորհրդատվություն և, անհրաժեշտության դեպքում, անցնել նաև բուժում:
Նախաձեռնության նպատակը բուժօգնությունն առավել հասնելի դարձնելն է: Ինչը բժշկին դիմելու և հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու յուրատեսակ խթան կհանդիսանա այն մարդկանց համար, ովքեր այս կամ այն պատճառով հետաձգում են այցելությունը բժշկի:
Անոթաբանի անվճար բուժզննում և խորհրդատվություն կարելի է անցնել՝ նախապես գրանցվելու միջոցով:
«Սլավմեդ» Բժշկական Կենտրոն
ք.Երևան, Բաղրամյան պողոտա 3-րդ նրբանցք
հեռ. 8558, +374(10)32-22-11, +374(95)32-22-11
Մարքեթինգի պատասխանատու՝ Անի Կարապետյան