Արևապաշտպանություն

Արևի լույսը  էլեկտրամագնիսական ճառագայթման էներգիա է, որն իր մեջ պարունակում է հիմնականում ուլտրամանուշակագույն ճառագայթներ (UV):

Չնայած որ արևի լույսը կարևոր է վիտամին D-ի սինթեզի համար, այնուամենայնիվ, ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են մաշկի վրա վնասակար ազդեցություն ունենալ:

 

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի մաշկաբան՝ Դավիթ Գարեգինյանը:

ՈՒլտրամանուշակագույն ճառագայթների ուժը կախված է մի շարք ֆակտորներից, որը տարբեր է օրվա տարբեր ժամերին։ ՈՒլտրամանուշակագույն ճառագայթները մաշկի վրա կարող են առաջացնել բորբոքային բնույթի արևայրուքկներ (էրիթեմա),մաշկի գույնի մգացում (մելանին պիգմենտի խթանման հետևանքով), մաշկի եղջերային շերտի հաստացում, վերնամաշկի և բուն մաշկի հաստացում և այլն:

Խրոնիկ և երկարատև ճառագայթումը բերում է ֆոտոծերացման, մաշկի իմունային ընկճվածության և քաղցկեղի: Արևայրուքի ուժգնության վրա ազդող ֆակտրներն են՝մաշկի տեսակը (մուգ մաշկը ավելի կայուն է), մաշկի հաստությունը, տարիքը(մեծահասակները ավելի զգայուն են): Մաշկի ոչ նորմալ ռեակցիան ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ բերում է տարբեր ֆոտոդերմատոզների առաջացման: Երբեմն որոշ դեղորայքի օգտագործումը խիստ բարձրացնում է մաշկի զգայունությունը ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ, առաջացնելով՝ տարբեր աստիճանի այրվածքներ։

Որոշ մաշկային հիվանդություններ խիստ սրանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից (ռոզացեա, կարմիր գայլախտ, կորյակներ, մաշկի քաղցկեղներ(մելանոմա) և այլն):

Արևապաշտպան միջոցները համարվում են առողջության պահպանման, կանխարգելման ամենակարևոր միջոցներից մեկը: Մշտական արևապաշտպան միջոցների օգտագործումը նվազեցնում է մելանոմայի, տափակ բջջային քաղցկեղի, ակտինիկ կերատոզի առաջացման հավանականությունը:

Արևապաշտպան քսուկը ցանկալի է, որ պաշտպանի և UVA, և UVB ճառագայթներից, ունենան բարձր արևապաշտպան ֆակտր(SPF):

Արևապաշտպան միջոցները պետք է քսել արևի ազդեցությունից 15- 30 րոպե առաջ`թույլ տալով, որ մաշկի վրա պաշտպանական թաղանթ առաջանա:

Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապե՛ս կեսօրին, ժամը 12-ից մինչև 16-ը ընկած ժամանակահտվածում, հնարավոր բոլոր հետևանքները կանխելու համար: