Ընտանեկան բժիշկը՝ թերապևտը, պացիենտի իրավաբանն է բժշկության մեջ:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի թերապևտ՝ Կարինե Ստեփանյան

Թերապիան միջդիսցիպլինար նշանակություն ունի  բժշկության ոլորտների միջև: Թերապևտը, որպես առաջնային օղակի բժիշկ, մեծ դեր ունի բոլոր պացիենտների առաջնային  ախտորոշման, բուժման, իսկ անհրաժեշտության դեպքում, պացիենտներին դեպի  նեղ մասնագետներ ուղղորդելու հարցում:

-Ե՞րբ դիմել թերապևտին.

1.Երբ գանգատներ չկան. պարզապես առաողջական վիճակը գնահատելու համար, որի լավագույն տարբերակը տարեկան բուժզննումն է:

2. Որևէ գանգատի և հիվանդության դեպքում:

3. Առկա քրոնիկ հիվանդության դինամիկ հսկման համար:

-Ի՞նչ հետազոտություններ պետք է անցնի պացիենտը, թերապևտի եզրակացության համար

-Չափահասների առողջական վիճակի գնահատման համար, տարեկան հետազոտությունների և բուժզննման  մինիմալ ծավալն է՝

Թերապևտի խորհրդատվություն

Գինեկոլոգի բուժզննում

Ուռոլոգի բուժզննում (տղամարդկանց համար)

Ակնաբուժի բուժզննում

Լաբորատոր հետազոտություն.

Արյան ընդհանուր քննություն՝ լեյկոֆորմուլայով

Գլյուկոզա

Ընդհանուր խոլեստերին ԷՍԳ

PSA թեստ (40- անց տղամարդկանց համար շագանակագեղձի խնդիրների բացահայտման նպատակով)

Պապ թեստ (արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային հետազոտություն)

Գործիքային հետազոտություն.

ԷՍԳ

Վահանագեղձի, որովայնի, կոնքի օրգանների սոնոգրաֆիա

Կրծքագեղձերի ՈւՁՀ (կանանց համար)

Այս հետազոտությունները բավականաչափ ինֆորմատիվ են պացիենտի մոտ առկա խնդիրները բացահայտելու համար: Միայն անհրաժեշտության դեպքում պացիենտն ուղղորդվում է լրացուցիչ հետազոտությունների և ընդգրկվում են  նեղ մասնագետներ՝ վերջնական բժշկական եզրակացության համար:

Առավել հեշտ է կանխարգելել հիվանդությունը, քան բուժել: