Ինչպե՞ս ճիշտ բուժել լեղաքարային հիվանդությունը
Լեղաքարային հիվանդությամբ տառապում են մեզանից շատերը, սակայն քչերն են ուշադրություն դարձնում այն նախնական ախտանշաններին, որոնք կարող են հուշել խնդրի առկայության մասին: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում «Սլավմեդ» բժշկական կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ Լուսինե Թանանյանը պատմել է, լեղաքարային հիվանդության ախտանշանների, առաջացման պատճառների եւ հիվանդության անտեսման դեպքում առաջացող հետեւանքների մասին:
Ի՞նչ ախտանշանների դեպքում է անհրաժեշտ դիմել բժշկի:
Լեղաքարային հիվանդութան հիմնական ախտանշաններից են՝ աջ թուլակողի շրջանում ուժգնացող ցավը, որը կարող է տարածվել մեջքի եւ աջ ուսի հատվածներում, որովայնի (լեղապարկի) ցավերը, առատ ու հաճախակի փսխումը, գազային արտահայտված կուտակումները, այրոցը, գխտոցը եւ այլն: Այս ախտանշանները կարող են հուշել լեղաքարային հիվանդության մասին: Նշեմ, որ հաճախ մարդկանց մոտ լինում է սխալ պատկերացում այս հիվանդության մասին: Առաջինը պայմանավորված է քարերի չափսերի հետ՝ շատերը կարծում են, որ փոքր քարերի դեպքում պետք չէ դիմել վիրահատական միջամտության, իսկ մեծ քարերից հակառակը վախենում են. այնինչ լեղաքարային հիվանդության ժամանակ փոքր քարերն ավելի վտանգավոր կարող են լինել քան մեծերը, քանի որ մի քանի միլիմետրանոց ավազահատիկները, սլաջը կամ 5-6 միլիմետրանոց քարերը առավել վտանգավոր են:
Նրանց տրամագիծը թույլ է տալիս ներթափանցել ընդհանուր լեղածորան առաջացնելով լեղու արտահոսքի խանգարում լյարդից, որի հետեւանքով առաջանում է դեղնուկ բիլիար հիպերտենզիա, ինչպես նաեւ որոշ դեպքերում ենթաստամոքսային գեղձի հետ կապված լուրջ խնդիրներ, եւ մեկ վիրահատական միջամտության փոխարեն անհրաժեշտություն առաջացնելով կատարել երկուսը: Այսինքն, եթե վաղ փուլում լապարասկոպիկ եղանակով կատարվող այս վիրահատությունը կարելի էր սահմանափակվել միայն լեղապարկը հեռացնելով, ապա բարդացած դեպքերում անհրաժեշտություն է լինում իրականացնել նաեւ տասներկու մատնյա աղիքի ֆատերյան պտկիկի հատում եւ ընդհանուր լեղածորանից քարերի հեռացում:
Սա հաճախ հետեւանք է լեղաքարային հիվանդության ախտորոշման դեպքում չարտահայտված ախտանշանների բացակայության, քանի որ, երբ չկան արտահայտված ախտանշաններ, մարդիկ լսելով լեղաքարային հիավնդություն ախտորոշումը, փորձում են անտեսել անհրաժեշտ վիրահատական միջամտությունը, մինչդեռ տվյալ խնդրի լուծումը պահանջում է ընդամենը մեկ օր, քանի որ վաղ փուլում խնդիրը կարելի է լուծել լապարասկոպիկ վիրաբուժության միջոցով: Քիչ չէ նաեւ այն մադրկանց թիվը, որոնք փորձում են խուսափել վիրահատկան միջամտությունից հեռացնելով քարերը մաշեցման մեթոդով, մոռանալով նույնիսկ այն մասին, որ լեղաքարային հիվանդության պարագայում տվյալ մեթոդը պարզապես անզոր է եւ քարերի մաշեցման դեպքում օգուտի փոխարեն կարող են վնաս հասցնել օրգանիզմին, պասիվ խմբից քարերը տեղափոխելով առավել ակտիվ խումբ, դրանով իսկ հնարավորություն տալով քարերին ներգործել լեղածորան:
Ո՞րն է լեղաքարային հիվանդության առաջացման հիմնական պատճառը:
Լեղաքարային հիվանդությունների առաջացման հիմնական պատճառը նյութափոխանակության խանգարումն է՝ անկանոն սնունդը, կծուն, թթուն, խոլեստերինով հագեցած սնունդը, մեծ նշանակություն ունի նաեւ ժառանգական նախատրամադրվածությունը:
Ի՞նչ խնդիրներ կարող են հանգեցնել առաջացած քարերը:
Առաջացած քարերը հանգեցնում են նստվածքների, բորբոքումների, լեղաքարային խիթի, ի դեպ որի ժամանակ ցավերն անտանելի են դառնում եւ մարդուն անհրաժեշտ է լինում շտապ տեղափոխել հիվանդանոց:
Իսկ ինչե՞ս է արտահայտվում հիվանդությունը հղիության շրջանում:
Նշեմ, որ վերջին շրջանում հիվանդության աճ է նկատվում հղության շրջանում, քանի որ այդ ընթացքում պտղի մեծացման հետեւանքով լեղապարկի դիրքը ենթարկվում է որոշակի փոփոխության, լեղու արտահոսքը դժվարանում է դուրս գալ լեղապարկից՝ առաջացնելով նստվածք, որն էլ նպաստում է քարերի առաջացմանը՝ անհրաժեշտություն ստեղծելով իրականացնել անհապաղ վիրահատություն հղիության ընթացքում: Այդ իսկ պատճառով հղիները պետք է շատ ուշադիր լինեն իրենց սննդակարգին, որպեսզի լեղապարկում լեղու կանգ չառաջանա: «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կիրառվող ՈՒՁՀ սարքավորումը այն եզակիներից է, որը ոչ միայն բավականին ինֆորմատիվ է, այլ նաեւ արդյունավետ լեղաքարային հիվանդության ախտորոշման համար: Այն հագեցած է հատուկ այնպիսի օպցիայով, որը եռաչափ եւ քառաչափ պատկերներին զուգահեռ հնարավորություն է տալիս բժշկին կատարել լեղապարկի պատերի ներխոռոչային մանրակրկիտ հետազոտություն՝ առվել տեսանելի դարձնելով պոլիպները: Այս ամենն իհարկե անփոխարինելի է նաեւ բարորակ եւ չարորրակ գոյացությունների ախտորոշման ժամանակ:
Նշեմ նաեւ, որ այս հիվանդության առաջացման համար տարիքային սահմանափակումներ գրեթե չկան եւ այժմ հիվանդության երիտասարդացման տենդենց է նկատվում: Այդ իսկ պատճառով տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ հետազոտությունն ուղակի անհրաժեշտություն է բոլորի համար, հետագայում անցանկալի հետեւանքներից խուսափելու համար: