Ինչպես խուսափել միջատների խայթոցից
Չնայած նրան, որ միջատների խայթոցները հիմնականում անվնաս են, այնուամենայնիվ, որոշ միջատներ կարող են փոխանցել այնպիսի վտանգավոր հիվանդություններ, ինչպիսիք են` Զիկա վիրուսը, դենգեն, Լայմի հիվանդությունը և մալարիան:
Ինչպե՞ս զերծ մնալ միջատների խայթոցից, վերը նշված հետևանքները կանխելու համար.
Խորհուրդներ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մաշկաբան՝ Դավիթ Հարությունյանից:
Երբ այցելում եք միջատների կողմից փոխանցվող հիվանդություններով հայտնի շրջաններ, անհրաժեշտ է ձեռնարկել որոշակի քայլեր վարակվելու ռիսկերը նվազեցնելու համար:
Ի՞նչպես խուսափել միջատների խայթոցից:
Օգտագործեք միջատների դեմ պայքարի միջոցներ:
Քսեք միջատների դեմ պայքարի միջոցները համապատասխան ներդիրի: Եթե օգտագործում եք արևապաշտպան միջոցներ, սկզբից քսեք արևապաշտպան միջոցը և միայն չորանալուց հետո նոր միջատների դեմ պայքարի միջոցը:
Կրեք համապատասխան հագուստ:
Եթե պլանավորում եք զբոսնել գիշերով կամ խիտ անտառով, հագնվեք այնպես, որ խուսափեք միջատների խայթոցներից` երկարաթևք վերնաշապիկ, երկար տաբատ, գուլպաներ, փակ կոշիկներ: Ցանկալի է տաբատը դնել գուլպաների մեջ: Հագուստը կարող եք օծել պերմետրին պարունակող հակամիջատային միջոցով` համաձայն ներդիրի:
Օգտագործեք մահճակալային ցանցեր:
Եթե որոշել եք քնել դրսում, մաքուր օդին, անպայման օգտագործեք մահճակալային ցանցեր, որոնք կպաշտպանեն միջատների խայթոցներից և ուշադիր եղեք, որ այն բոլոր կողմերից փակ լինի:
Հետևեք բռնկումներին:
Ճանապարհորդելուց առաջ տեղեկացեք տվյալ տարածաշրջանում տիրող իրավիճակին: Այցելեք` CDC Travel Health Notices կայքը, հետևեք ճանապարհորդների համար նախազգուշացումներին և խորհուրդներին: