Լյարդի էլաստոմետրիա` 35.000 դրամի փոխարեն ընդամենը 20.000 դրամ
Կանխարգելենք լյարդի ցիռոզը
«Սլավմեդ» բժշկական կենտրոնը, չափազանց բարձր գնահատելով կանխարգելիչ հետազոտությունների կարևորությունը, հաշվի առնելով լյարդի էլաստոմետրիա հետազոտության նկատմամբ մեր ազգաբնակչության ցուցաբերած հետաքրքրությունն ու արձագանքները, ընդառաջ գնալով դարանց, հանդես է գալիս հատուկ առաջարկով.
փետրվարի 15-ից մարտի 15-ը «Սլավմեդ» բժշկական կենտրոնում անցնելով լյարդի էլաստոմետրիա հետազոտություն կվճարեք 35.000դրամի փոխարեն ընդամենը 20.000 դրամ: Նախաձեռնության նպատակը հետազոտության այս տեսակը առավել հասանելի դարձնելն է, որը մարդկանց համար յուրատեսակ խթան կհանդիսանա հետազոտվելու և հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու համար, քանի որ լյարդի էլաստոմետրիան թույլ է տալիս հայտնաբերել լյարդային հյուսվածքի նույնիսկ աննշան ֆիբրոզ փոփոխությունները, վաղ շրջանում որոնք դեռևս հնարավոր չէ հայտնաբերել այլ ախտորոշիչ եղանակներով: Այն հնարավորություն է տալիս կանխարգելել այնպիսի վտանգավոր հիվանդության զարգացումն, ինչպիսին լյարդի ցիռոզն է:
«Սլավմեդ» բժշկական կենտրոնում լյարդի էլաստոմետրիան իրականացնում է բարձրակարգ մասնագետը՝ նորագույն սարքավորման օգնությամբ: Լյարդի էլաստոմետրիա հետազոտությունն իր ինֆորմատիվությամբ գրեթե չի զիջում լյարդի բիոպսիային, ոչինվազիվ է և չի առաջացնում բարդություններ:
Հետազոտությունը ցուցված է շաքարային դիաբետի, լյարդի բոլոր քրոնիկ հիվանդությունների՝ լյարդի ցիռոզի, B և C վիրուսային հեպատիտների, լյարդի ալկոհոլային ախտահարման և ճարպային հեպատոզի դեպքում:
Մի անտեսեք առաջին հայացքից նույնիսկ աննշան թվացող ախտանիշները, անցեք հետազոտություն, իրականացրեք բուժում՝ միայն բժշկի ցուցումով, անդառնալի հետևանքներից խուսափելու համար:
Լյարդի էլաստոմետրիա հետազոտություն կարելի է անցնել՝ նախապես գրանցվելու միջոցով:
«Սլավմեդ» Բժշկական Կենտրոն
հեռ. 8558, +374(10)32-22-11, +374(95)32-22-11
ք.Երևան, Բաղրամյան պողոտա 3-րդ նրբանցք
Մարքեթինգի պատասխանատու՝ Անի Կարապետյան