ՄԱՇԿԻ ԱՐԵՎԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  Մաշկի չարորակ  նորագոյացությունների առաջացման հիմնական պատճառներից են ուլտրմանուշակագույն ճառագայթները, հետևաբար դրանցից ճիշտ պաշտպանությունը չափազանց կարևոր է:

Մաշկի լուսազգայունության տեսակները, արևապաշտպան քսուկների SPF-գործոնի գրագետ ընտությունն ու ճիշտ կիրառումը: Մանրամասն ներկայացնում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մաշկաբան՝ Դավիթ Հարությունյանը:

Ըստ Թոմաս Ֆիցպատրիկի տարբերում են ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ մաշկի լուսազգայունության 6 տեսակ`

I    լուսատեսակ (կելտական),

II   լուսատեսակ (սպիտակամաշկ եվրոպական, սկանդինավյան),

III  լուսատեսակ (թխամաշկ եվրոպական),

IV  լուսատեսակ (միջերկրածովյան),

V   լուսատեսակ (ինդոնեզական, միջին արևելյան),

VI  լուսատեսակ (աֆրոամերիկյան):

Արևապաշտպան գործոնը (sun protection factor, SPF-գործոն, 2-ից մինչև 50 միավոր), այն միակ օբյեկտիվ չափանիշն է, որով տրվում է արևապաշտպան միջոցների ֆոտոպրոտեկտիվ արդյունավետության գնահատականը: SPF-գործոնը ցույց է տալիս, թե տվյալ արևապաշտպան միջոցը կիրառելու դեպքում արևի ճառագայթների, որ մասը կհասնի մաշկի մակերևույթին և քանի անգամ կմեծանա անձի` բաց արևի տակ անվտանգ մնալու ժամանակը: Օրինակ, եթե արևապաշտպան միջոցի SPF-ը 15 է, դա նշանակում է, որ արևի ճառագայթների 1/15-րդ մասն է հասնում մաշկի մակերևույթին, որը մեծացնում է, անձի, արևի տակ անվտանգ  մնալու ժամանակը 15 անգամ, այսինքն, եթե տվյալ անձի մոտ արևային այրվածք պետք է առաջանար 10 րոպեում, ապա  տվյալ  դեպքում այն կզարգանա 150 րոպեում:

Արևապաշտպան միջոցի ընդհանուր SPF-ից բացի կարևոր է նաև UV-A-SPF-ը և UV-B-SPF-ը: Եթե արևապաշտպան միջոցի ընդհանուր SPF-ը 50+ է, սակայն այն բավարար չափով չի պաշտպանում մաշկը UV-A ճառագայթներից, ապա այն անարդյունավետ միջոց է:

Լուսատեսակ (ֆոտոտիպ) Հանձնարարելի SPF
I 15+
II 15+
III 10-15
IV 8-15
V 8-15
VI Լուսապաշտպանության անհրաժեշտություն չունի:

 Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրություն

Արևապաշտպան միջոցի ընտրությունը պայմանավորված է մաշկի ֆոտոտիպով: Ժամանակակից արևապաշտպան միջոցները պետք է համապատասխանեն միջազգային մի շարք ստանդարտների, արևային ագրեսիայից  (հատկապես UV-A ճառագայթներից) արդյունավետ պաշտպանություն ապահովեն, լինեն անվնաս և դյուրին կիրառելի, օժտված լինեն բարձր ջրակայունությամբ, չպարունակեն քիմիական ֆիլտրեր և կոնսերվանտներ, նվազեցնեն լուսազգայունության, լուսածերացման և նեոպլաստիկ գործընթացների առաջացման ռիսկը:

Արևապաշտպան միջոցները պետք է կիրառել դիմահարդարումից հետո (հակառակ դեպքում խոնավացնող քսուկների կազմում առկա ջուրը նրանց ակտիվությունը կզրոյացնի):

Արևապաշտպան միջոցներն անհրաժեշտ է կիրառել ամեն օր, տնից դուրս գալուց առնվազն 15-20 րոպե առաջ և վերաօծել յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ, ինչպես նաև լողանալուց կամ քրտնելուց անմիջապես հետո:

Անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և գտնվել ստվերում հատկապես կեսօրին, ժամը 12-ից մինչև 16-ը ընկած ժամանակահտվածում:

Մաշկի չարորակ  նորագոյացությունների առաջացման հիմնական պատճառներից են համարվում ուլտրմանուշակագույն ճառագայթները, հետևաբար դրանցից ճիշտ պաշտպանությունը չափազանց կարևոր է:

Մաշկի լուսազգայունության տեսակները, արևապաշտպան քսուկների SPF-գործոնի գրագետ ընտությունն ու ճիշտ կիրառումը: Մանրամասն ներկայացնում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մաշկաբան՝ Դավիթ Հարությունյանը:

Ըստ Թոմաս Ֆիցպատրիկի տարբերում են ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ մաշկի լուսազգայունության 6 տեսակ`

I    լուսատեսակ (կելտական),

II   լուսատեսակ (սպիտակամաշկ եվրոպական, սկանդինավյան),

III  լուսատեսակ (թխամաշկ եվրոպական),

IV  լուսատեսակ (միջերկրածովյան),

V   լուսատեսակ (ինդոնեզական, միջին արևելյան),

VI  լուսատեսակ (աֆրոամերիկյան):

Արևապաշտպան գործոնը (sun protection factor, SPF-գործոն՝  2-ից մինչև 50 միավոր), այն միակ օբյեկտիվ չափանիշն է, որով տրվում է արևապաշտպան միջոցների ֆոտոպրոտեկտիվ արդյունավետության գնահատականը: SPF-գործոնը ցույց է տալիս, թե տվյալ արևապաշտպան միջոցը կիրառելու դեպքում արևի ճառագայթների, որ մասը կհասնի մաշկի մակերևույթին և քանի անգամ կմեծանա անձի` բաց արևի տակ անվտանգ մնալու ժամանակը: Օրինակ, եթե արևապաշտպան միջոցի SPF-ը 15 է, դա նշանակում է, որ արևի ճառագայթների 1/15-րդ մասն է հասնում մաշկի մակերևույթին, որը մեծացնում է, անձի, արևի տակ անվտանգ  մնալու ժամանակը 15 անգամ, այսինքն, եթե տվյալ անձի մոտ արևային այրվածք պետք է առաջանար 10 րոպեում, ապա  տվյալ  դեպքում այն կզարգանա 150 րոպեում:

Արևապաշտպան միջոցի ընդհանուր SPF-ից բացի կարևոր է նաև UV-A-SPF-ը և UV-B-SPF-ը: Եթե արևապաշտպան միջոցի ընդհանուր SPF-ը 50+ է, սակայն այն բավարար չափով չի պաշտպանում մաշկը UV-A ճառագայթներից, ապա այն անարդյունավետ միջոց է:

Լուսատեսակ (ֆոտոտիպ) Հանձնարարելի SPF
I 15+
II 15+
III 10-15
IV 8-15
V 8-15
VI Լուսապաշտպանության անհրաժեշտություն չունի:

 Արևապաշտպան միջոցի ճիշտ ընտրությունը