Պարկինսոնի հիվանդություն
Պարկինսոնի հիվանդությունը կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություն է, որը հիմնականում ընթանում է կամայական շարժողական ֆունկցիաների և գործողությունների խանգարումներով:
Հիվանդության կլասիկ նկարագիրը տրվել է անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնի կողմից 1817թ, հենց նրա անունով էլ կոչվել է հիվանդությունը:
Ինչպես նշում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի նյարդաբան՝ Վահե Շաքարյանը
Պարկինսոնի հիվանդության առաջացման պատճառը գլխուղեղի սև նյութում (substantia nigra) դոֆամին արտադրող նեյրոնների քանակի նվազումն է և\կամ ոչնչացումը:
Պարկինսոնի հիվանդության հիմնական կլինիկական դրսևորումներն են`
- հանգստի դող, որը հիմնականում լինում է միակողմանի, վերին վերջույթներում և հիշեցնում է «դրամ հաշվելու» գործողություն
- բրադիկինեզիա` շարժումների դանդաղում
- մկանային կարկամություն` մկանային տոնուսի բարձրացում, ձգվածության զգացում
- պոստուրալ խանգարումներ` հիվանդները հաճախակի վայր են ընկնում
Պարկինսոնի հիվանդությանը բնորոշ է`
- դեմքի «դիմականման» արտահայտությունը, որը գրեթե զուրկ է դիմախաղից
- մարմնի դեպի առաջ թեքված՝ կռացած դիրքը
- ձեռքերը կիսածալված են և հպված իրանին
- ոտքերը կիսածալված են ծնկան հոդերում
- քայլերը մանր են՝ «տիկնիկի» քայլվածք
Պարկինսոնի հիվանդության ժամանկ հիմնական ախտանիշներից բացի, կարող են լինել`
- ձայնի փոփոխություն
- ձեռագրի փոփոխություն` միկրոգրաֆիա
- հոտառության կորուստ
- վեգետատիվ նյարդային համակարգի խափանում` դեմքի մաշկի կարմրություն, թեփոտում, ճարպոտում
- կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարում` միզակապություն, փորկապություն
- խուճապ, տագնապ, դեպրեսիա
Չնայած որ Պարկինսոնի հիվանդությունը ամբողջությամբ չի բուժվում, այնուամենայնիվ չափազանց կարևոր է, վերը թվարկված ախտանիշները և հիվանդությանը բնորոշ դրսևորումները նկատելու դեպքում անմիջապես դիմել բժշկի, ով կկազմի անհատական բուժման պլան, ինչը կկանխի և կմեղմի հիվանդության զարգացման ընթացքը: