Հատուկ զեղչեր զինվորների ընտանիքներին
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդու համար թանկ է իր առողջությունը, ինչն անհերքելի է, սակայն եթե գոյությունդ վտանգված է երկրիդ խաղաղությանը սպառնացող հնարավոր մարտահրավերների պատճառով, առաջնային է դառնում անվտանգության հարցը։
«ՀՀ զինված ուժերում այսօր մեր հայրենիքի սահմանները պաշտպանում են տասնյակ հազարավոր ժամկետային զինծառայողներ, որոնցից շատերը փառավոր սխրանքներ են գործել իրենց ծառայությունն իրականացնելիս։ Ցավոք, շատերը հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհաբերել են իրենց կյանքը, քիչ չեն նաև առողջությունը կորցրած զինվորները:
Նրա հավաստմամբ՝ ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամները, անկախ իրենց բնակության վայրից, «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կարող են ստանալ որակյալ բուժօգնություն անհամեմատ մատչելի գներով:
«Այս քայլով, կարծում եմ, գոնե մի փոքր կմեղմենք, ինչպես ժամկետային զինծառայողների, այնպես էլ զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքների սոցիալական և առողջական խնդիրները»,- իր խոսքը եզրափակեց Արման Խարազյանը:
Հիշեցնենք, որ սահմանված զեղչերից օգտվելու համար ժամկետային զինծառայողի ընտանիքի անդամը պարզապես պետք է ներկայացնի համապատասխան փաստաթուղթ, որը վկայում է ընտանիքի անդամի՝ ՀՀ զինված ուժերում ծառայության մեջ գտնվելու, վիրավորած կամ զոհված լինելու մասին: