Պատասխանեք մեր հարցերին և պարզեք սպառնու ՞մ է արդյոք Ձեզ Պարկինսոնի հիվանդությունը, թե՝ ոչ:

Սովորաբար այս հիվանդության նախնական ախտանշաններն աննկատ են ի հայտ գալիս և շատ հաճախ հիվանդությունն ունենում է միակողմանի ընթացք, իսկ հակառակ կողմը կարող է ընդգրկվել հիվանդության սկզբից մի քանի ամսից մինչև մի քանի տարի անց: Պարկինսոնի հիվանդությունը նյարդաբանական խանգարում է, որը վնասում է կենտրոնական նյարդային համակարգը՝ հիմնականում ազդելով շարժողականության վրա:

 

Նկատել եք արդյո՞ք՝

1.Քնի խանգարումներ
2.Ընկճախտ (դեպրեսիա)
3.Հանգիստ վիճակից ակտիվ շարժմանն անցնելու դժվարություն
4.Հաճախակի դող ձեռքերում հանգիստ վիճակում
5.Հաճախակի դող ոտքերում հանգիստ վիճակում
6.Հաճախակի դող ծնոտում հանգիստ վիճակում
7.Վերին վերջույթների ծալվածություն՝ արմկանային և ծնկային հոդերում,
8.Ստորին վերջույթների ծալվածություն՝ արմկանային և ծնկային հոդերում,
9.Մեջքի կորացվածություն և ցավեր
10.Քայլքը՝փոքր քայլերով, ընթացքում ձեռքերի համակցված շարժումների բացակայություն
11.Դիմախաղի մկանների շարժունակության նվազում