20-20-20-ի ԿԱՆՈՆ
Համակարգչի, հեռախոսի կամ պլանշետի էկրանին երկար նայելը լարվածություն է առաջացնում աչքերում:
20-20-20-ի կանոնը կօգնի թոթափել աչքերի լարվածությունը և կանխել դրա հետևանքով առաջացող խնդիրները:
«Սլավմեդ» աչքի միկրովիրաբուժության կենտրոնի բժիշկ- օպտոմետրիստ՝ Կարինե Համբարչյան
Կանոնը հետևյալն է. Էկրանին նայելու յուրաքանչյուր 20-րդ րոպեյին, մարդը պետք է 20 վայրկյան նայի 20 ֆուտ կամ 6մ հեռավորության վրա գտնվող ինչ-որ առարկայի:
Կանոնին հետևելը հիանալի միջոց է, հիշելու՝ հաճախակի դադարների մասին, թվային էկրաններին չափազանց երկար նայելու հետևանքով աչքերի լարվածությունը նվազեցնելու համար:
20-20-20-ի կանոնը մշակվել է կալիֆորնիացի օպտոմետրիստ՝ Ջեֆրի Անշելի կողմից, որպես աչքերի լարվածությունը կանխելու հեշտ միջոց:
Էկրանին նայելուց՝ յուրաքանչյուր 20 րոպեն մեկ, 20 վայրկյան դադարը և 20 ոտնաչափ հեռավորության վրա գտնվող առարկայի վրա կենտրոնանալը, կթուլացնի աչքերի մկանները:
20 վայրկյան ընդմիջումների ժամանակ նայեք պատուհանից դուրս: Ներսում 20 ոտնաչափ հեռավորությունը գնահատելը գուցե դժվար լինի, բայց պատաուհանից դիմացի ծառի, կամ լուսամփոփի վրա կենտրոնանալն առավել հեշտ կլինի: Որպես այլընտրանք, մարդը կարող է յուրաքանչյուր 20 րոպեն մեկ՝ 20 վայրկյանով փակել աչքերը: Բացի այդ, չպետք է մոռանալ թարթելու մասին, աչքերը խոնավեցնելու և չորացում կանխելու նպատակով:
Ամերիկյան օպտոմետրիկ ասոցիացիան և Ամերիկյան ակնաբուժության ակադեմիան այս կանոնը խորհուրդ են տալիս, որպես աչքի լարվածությունը նվազեցնելու միջոց:
2013 թվականի ուսումնասիրության արդյունքները, որին մասնակցել են 795 համալսարանականներ, ցույց են տվել, որ նրանք, ովքեր համակարգչից օգտվելիս պարբերաբար կենտրոնանում էին հեռավոր առարկաների վրա, համակարգչային տեսողության դրսևորուման ավելի քիչ ախտանիշներ էին ունենում, որոնք են՝ աչքերի լարվածություն, չոր աչքեր, մշուշոտ տեսողություն և այլն:
Հետևեք այս պարզ կանոնին և մի վնասեք Ձեր տեսողությունը: