Բուժօգնություն` եվրոպական չափորոշիչներին համապատասխան
«Սլավմեդ» բժշկական կենտրոնում թե՛ սոցփաթեթի շահառուները, թե՛ բժշկական ապահովագրություն ունեցող անձինք կարող են ստանալ եվրոպական չափորոշիչներին համապատասխան որակյալ բուժօգնություն` առանց ավելորդ հերթագրումների և խոչընդոտների:
Այս մասին Tert.am -ի հետ զրույցում ասաց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի զարգացման բաժնի տնօրեն Արման Խարազյանը՝ հավելելով, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը կարևորում է յուրաքանչյուր բուժայցելուի ժամանակը` տրամադրելով լավագույն պայմանները:
Դրա մասին է վկայում ոչ միայն կենտրոնի նորագույն սարքավորումներով հագեցվածությունն ու բարձր որակավորում ունեցող բուժանձնակազմը, այլ նաև այն հանգամանքը, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը ոչ միայն համագործակցում է Հայաստանում առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ՝ բուժայցելուների նախապատվության հանգամանքը չսահմանափակելու նպատակով, այլ նաև ներդրել է սոցփաթեթի շահառուների և բժշկական ապահովագրություն ունեցող բուժայցելուների սպասարկման համար նախատեսված հատուկ համակարգ, որտեղ համապատասխան վերապատրաստում ունեցող մասնագետները զբաղվում են միայն սոցփաթեթի շահառուների և բժշկական ապահովագրություն ունեցող բուժայցելուների սպասարկմամբ, ազատելով նրանց ավելորդ խոչընդոտներից:
Արման Խարազյանն ընդգծեց նաև, որ համաձայն ներդրված նոր մոդելի` «Սլավմեդ» բժշկական կենտրոն դիմող բուժայցելուներն այլևս կարիք չունեն նախապես հերթագրվել կամ տևական ժամանակ իրենց պետպատվերի հերթին սպասել, քանի որ, ըստ ներդրված նոր մոդելի, այլևս բուժհաստատության կամ բուժող բժշկի ընտրության հարցում սահմանափակումներ չկան:
Այսինքն` եթե նախկինում սոցփաթեթի շահառուն դիմելով բժշկական կենտրոն չէր կարողանում օգտվել բժշկական ծառայություններից և գործող կարգի համաձայն ստիպված էր լինում հերթագրվել` սպասելով իր հերթին մինչև 6 ամիս, ապա այսօր սոցիալական փաթեթի շահառուն դիմելով «Սլավմեդ» բժշկական կենտրոն կարող է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն հաշված րոպեների ընթացքում, քանի որ մեր ապահովագրական ծառայության աշխատակիցները անմիջապես կապ են հաստատում բուժայցելուի ապահովագրական ընկերության հետ՝ ձերբազատելով նրան ավելորդ խոչընդոտներից:
Հոկտեմբերի 1-ից գործող մոդելի համաձայն` սոցիալական փաթեթի շահառուները, ընդգրկվելով առողջապահական ապահովագրական գործընթացում, հնարավորություն ստացան ընդլայնել իրենց իրավունքները, ունենալով ոչ միայն ընտրության հնարավորություն, այլ նաև մոռանալ «պետպատվերը վերջացել է» շատերին հայտնի տհաճ արտահայտությունը:
Ըստ նոր մոդելի` բժշկական կենտրոններն այլևս չունեն պետության կողմից սահմանված հստակ բյուջե, և ողջ թղթաբանական գործընթացը տեղափոխվել է ապահովագրական ընկերություն-բուժհիմնարկ հարթություն: Ապահովագրական ընկերություններն այլևս ապահովում են բժշկական փաթեթով նախատեսված ծառայությունների տրամադրումը սոցիալական փաթեթի շահառուներին` որպես ապահովագրված անձինք:
«Կարծում եմ` այս հնարավորությունը մարդիկ կօգտագործեն հօգուտ իրենց առողջության: Օրգանիզմի կողմից ուղարկված ազդակներին ժամանակին կարձագանքեն, եթե նախկինում վերաբերմունքը տարբեր էր`անտարբերություն, տարբեր պատճառաբանություններով բժշկի դիմելու ցանկության բացակայություն՝ միևնույն ժամանակ ցանկանալով առողջ լինել, ապա այսօր քաջ կգիտակցեն, որ ցանկությունից իրականություն ընդամենը մեկ քայլ է, եթե կայացնեն ճիշտ որոշում:
Իսկ դիմելով «Սլավմեդ» բժշկական կենտրոն կստանան լավագույն առաջարկն ու պայմաններն իրենց առողջության պահպանման ու վերականգնման համար»,- իր խոսքը եզրափակեց Արման Խարազյանը: